Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ)
29
Ստրասբուրգում ՀՀ ԱԳՆ-ի ելույթից առաջ բողոքի ցույց է կազմակերպվել Հաղորդում ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Պատերազմ Արցախում
Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր Ստրասբուրգում ՀՀ ԱԳՆ-ի ելույթից առաջ բողոքի ցույց է կազմակերպվել TRIPP-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է... Ադրբեջանի և Թուրքիայի համար․ Ռոբերտ Քոչարյան Խոշոր հրդեհ Երևանում՝ անձեռոցիկի արտադրամասում Հաղորդում ԱԱԾ աշխատակից Աղաջանյանի դեմ` քրեական վարույթի ընթացքում ապացույց կեղծելու համար Ախպրաձորի զորամասում հրամանատարը սպային ծեծել է, հնչել են կրակոցներ․ արդեն 2 տարի է դեպքը քննվում է. Արմլուր Տիգրան Ավինյանին վերապահվեց լիազորություն՝ Նորագյուղ թաղամասի փոխարեն կառուցել դաունթաուն Վթարային ջրանջատում Փաշինյանը դարձյալ «Արարա՛տ, թե՛ Արագած» կռիվ է տալիս Փետրվարի սկզբին սպասվում է ձյուն. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Արշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել Ահռելի պարգևավճարներ` չարած աշխատանքի դիմաց կամ «Ով չաշխատի` նա ուտի» Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության «փլեյ-օֆֆ» փուլում Երևանի քաղաքապետարանում պարգևատրումների գումարն ավելացել է 7 անգամ (տեսանյութ) Արշակ Սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ Չպետք է վերարտադրվեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ խաղաղությունը երաշխիք է. Սեյրան Օհանյան Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում «Ովքեր Նիկոլին «պատվի» են առնում՝ բանակը նրանց տեղը չէ. Մեզ ու բանակին գլխավոր գերագույն հրամանատար է պետք». Աշոտ Սևյան Սրանք Հայաստանի վերջին ընտրություններն են՝ հաջորդ ընտրություններն արդեն այստեղ չեն լինի. Բագրատյան ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել ենք իրականությունը. Հայկ Մամիջանյան

ՔՊ-ականների մասնակցությամբ հանցագործությունները․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երևի չկա այդպիսի օր, որ չիմանանք ՔՊ-ական պաշտոնյայի կողմից բռնություն կիրառելու մասին։ Շաբաթը նոր է սկսել՝ արդեն երկու դեպք, նախորդ շաբաթ՝ դարձյալ բռնություն, դրանից առաջ ևս։ Լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնեց, որ դիմակավորված անձը ծեծի է ենթարկել լիրեն։ Դրանից առաջ համացանցում կոնֆլիկտ է ունեցել Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանի հետ։ Ուղեվարձը վճարած քաղաքացուն քաղաքապետարանի հսկիչերը տուգանում են․ պարզվում է, որ սխալ են տուգանել, լրագրողը հեգնում է ֆեյսբուքյան էջում, քաղաքապետարանի պաշտոնյան կապ է հաստատում, սկսում է հայհոյել, վիրավորել։ Հետո լրագրողին ծեծի են ենթարկում։ Ուշագրավ է պաշտոնի անունը՝ Հասարակական կարգի ծառայության պետ, այսինքն՝ պաշտոնյա, որը հենց հասարակական կարգի պատասխանատուն է։ Էս ձևով է կարգը «պահպանում»։ Ավինյանի կառավարած քաղաքապետարանում սա միակ դեպքը չէ։ Վերջերս կաանավորվեց Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը։ Նա էլ էր քաղաքացու ծեծի ենթարկել՝ մի խումբ անձանց հետ՝ նրան զրկելով ազատությունից։ Խոշտանգել էր, բայց ընդամենը մի քանի օր անցկացրեց կալանավայրում։ Մկրտչյանի պարտկանությունները կատարող նշանակեցին տեղակալին, որը, մամուլը գրեց, 2020-ին էր էլի Ռազմիկ Մկրտչյանի հետ ծեծի ենթարկել համայնքապետարանի աշխատողի ու մնացել անպատիժ։ Էլի վերջերս Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ուղիղ եթերում ոհմակով ծեծի ենթարկեց բլոգեր Արթուր Չախոյանին ու մնաց անպատիժ: Մի խոսքով, Երևանի քաղաքապետարանում ծեծելը նորաձև է։

Երեկվա մյուս դեպքը․ գրվեց, որ կադաստրի կոմիտեի պետ Սուրեն Թովմասյանը այլ աշխատակիցների հետ ծեծի է ենթարկել կին աշխատակիցներից մեկի ամուսնուն։ Էնքան են ծեծել, որ հայտնվել է հիվանդանոցում։ Պատճառը բոլորովին հետաքրքիր չէ։ Հետաքրքիր է այն, որ կադաստրի ՔՊ-ական պետը շարունակում է մնալ իր պաշտոնին։ Վստահեցնում եմ, որ եթե մի որևէ ընդդիմադիր գործիչ աներ էս թվարկածներս, նրան նախ կկալանավորեին, որ գործին չխանգարի, չմիջամտի իբր, ինքն էլ ծեծած չլիներ՝ գլխին կսարքեին։ Բայց ՔՊ-ական պաշտոնյաները մտավախություն չկա երևի, որ պաշտոնեական դիրքը կօգտագործեն։

Լավ, իսկ ինչո՞ւ են էսպես հղփացել, ինչո՞ւ են խեղում մարդկանց․ ըստ երևույթին՝ որովհետև իրենցից առաջ լիքը ծեծող ու չպատժվող պաշտոնյաներ են եղել։ Երբ Նիկոլն ասում է կառավարությւոնը ես եմ, էն մի ՔՊ-ականն էլ կարող է ասել՝ ես դատավոր եմ, մյուսը՝ ես օրենքն եմ, մյուսն էլ իրեն աստված հռչակի։ Մեկ է պատիժ չկա ՔՊ-ականների համար։

Մի տարի անցավ Արագածոտնի ՔՊ-ական մարզպետի մասնակցությամբ ծեծկռտուքից։ Ի՞նչ պատիժ եղավ։ Փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծեցին ու սպանեցին, ի՞նչ պատիժ եղավ։ Իսկ ինչո՞ւ են ՔՊ-ականները նման խուժանությունների գնում․ որովհետև տեսնում են, որ անպատիժ են և մտածում են, թե հավերժ են լինելու։ Որովհետև վստահ են՝ ինչ էլ անեն, ժողովուրդը չի կարող էդքան բերետների, ոստիկանների պատնեշը ճեղքել ու իրենց ապօրինությանը վերջ տալ։ Նրանք տեսնում են, որ ձևական քրգործեր են հարուցում, մի քիչ աղմուկը անցնում է՝ ազատ են արձակվում, գործերը կարճվում են։ Բայց հենց էդ անպատժելիության զգացումն է որ իրենց թույլ չի տալիս հասկանալ, որ վերջը շատ մոտ է ու ամեն անգամ ավելի է մարդկանց համբերության բաժակը լցվում։ Կրկնում եմ՝ անպատժելիության զգացումը ամբողջ ՔՊ-ում կա։ ՔՊ-ական նախկին պատգամավորի կինը մեկ այլ կնոջ վրաերթի ենթարկելուց հետո մնում է անպատիժ։ Իսկ ինչո՞ւ պատժվի, երբ Նիկոլի շարասյունն էլ սպանեց մեկ այլ կնոջ ու չպատժվեց։ Ընդ որում, նախկին պատգամավորի կնոջ գործով դատավորը Մասիս Մելքոնյանն է․ վրաերթով սպանության համար չի կալանավորում, ֆեյսբուքյան գրառման համար կալանավորում է։ Իսկ ի՞նչ եղավ ԱՄՆ-ում նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբոր՝ թմրանյութի վերաբերյալ գործը: Ասում են՝ ամոթ ա, հրաժարական տուր, եղբայրդ սկանդալի մեջ է, պատասխանում է՝ «Կլինի իմ եղբայրը, թե մյուսի եղբայրը, օրենքի առաջ բոլորը հավասար են. մեղավորները կբացահայտվեն»։ Իսկ կարող է՞ քո հանգամանքը չթողնի բացահայտվեն։ Կամ ի՞նչ եղավ մի քանի օր առաջվա ծեծի աղմկահարույց գործը՝ Խոյ գյուղի ՔՊ-ական ղեկավարության ու նրանց հարազատների մասնակցությամբ, մամուլն էր գրել, աղմուկ բարձրացավ։ Կամ՝ դարձյալ մամուլի բարձրաձայնած՝ Դաշտ գյուղի ՔՊ-ական գյուղապետի հոր՝ ոստիկանի ծեծելու գործը։

Լուսանկարը 2018 թվականից է։ Էն որ հազար խոստում տալով ժողովրդին խաբեցին։ ժողովուրդ ջան, ես որ չեմ հիշում 2018 թվականին սրանք խոստացած լինեն, որ կադաստրի պետը կաբինետում մարդ է սամասուդ անելու կամ թաղապետը, չէին ասել, որ քպ-ականների թոռները ձեր երեխեքին դանակահարելու են ու պլստան, հը՞ն, Մելքոնյան Գագիկ, կարող ա՞ խոստում ես տվել էդպիսի, չէին ասել, որ ԱԺ նախագահը կարող է հանգիստ թքել մարդկանց վրա։ Ասել են գալիս ենք շմայսական բարքերից ազատելու․ չեն ասել, որ Սերգեյ Բագրատյանին ու իր որդուն նշանակելու են էդ բարքերի շարունակող կամ Արթուր Հովհաննիսյանին կամ Ռուստամ Բաքոյանին կամ Խաչատուր Սուքիասյանի եղբորը։ Հեղափոխություն անելուց էսպիսի՞ Հայաստանի մասին էիք երազում, ժողովուրդ։

Վերջերս ԱԺ-ում միջադեպ եղավ, ու ՔՊ-ական դեպուտատների օգնականները լցվեցին դահլիճ, հարձակվեցին ընդդիմադիրների վրա։ Հետո պարզվեց, որ ՔՊ-ականների էդ օգնականներից մեկը Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետն է, որը հիմա Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է կոռուպցիոն մեղադրանքներով աշխատանքից ազատված, էն մյուսը մեկ այլ կոռուպցիոն գործով է հայտնի, էն մյուսը՝ կրիմինալ վարքով։ Այսինքն՝ իշխանության մեջ գործում են բանդաներ, գործում են կազմակերպված հանցավոր խմբեր, հանցագործություններին, օրինազանցություններին սովոր մարդիկ։ Ամեն օր մի ՔՊ-ական պաշտոնյայի, նրա մոտ հարազատի մասին մի դեպքի մասին լսում ես․ մեկ Պապիկյանի խորհրդականի որդին է սպանությամբ միջադեպի մեջ հայտնվում, մեկ Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետի ազգականներն են կրակոցով միջադեպի մեջ հայտնվում, մեկ գյումրեցի քպ-ական պատգամավորի հարազատն է ձերբակալվում թմրանյութի կասկածով, մեկ թմրանյութի կասկածով՝ նախարարության ՔՊ-ական աշխատակից, Նուբարաշենի թաղապետի օգնական ու Արագածոտնի մարզպետի խորհրդական։ Մեկ ՔՊ-ական քաղաքապետի ընտանիքին պատկանող տարածքում մարդ են սպանում և այսպես շարունակ։

Նիկոլի կադրային քաղաքականությունը երբեք ու երբեք պայմանավորված չի եղել մասնագիտական որակներով։ Ամեն մեկին նշանակում է մի ծառայության համար, որը մատուցել է իրեն, իր թիմին, կարող է օգնել այսինչ տեղում զավթել աթոռը, այսինչ տեղում սարքել ընդդիմադիրների գլխին և այլն։ Ու հետո հերթով դեմքերը բացում են․ մի 50-ին հանում են գործից թմրանյութերի հիման վրա, մի քանիսին՝ ծեծի թեմայով, մի հարյուրին՝ կոռուպցիայի համար։ Բայց հիմնականում բավարարվում են հանրության աչքից հեռացնելով՝ թողնելով անպատիժ։ Մեծամասնությունն էլ պահում է պաշտոնը։

Նիկոլն էր ասում՝ բռնությունը իսպառ վերացել է մեր կյանքից, պետք է բռնություն գործադրողները նետվեն աղբաման։ Էս թվարկածս դեպքերով մեղավորները ո՞րտեղ են նետվել, աղբամա՞ն։ Ոչ, նետվել են ՔՊ թիմի մեջ։

Կարճ ասած՝ գործ ունենք մի իշխանական խմբակի հետ, որը հակված է ապօրինույթունների, եթե չասեմ՝ հանցանքի։ Նիկոլենց մասով առաջ ասում էին գործակալներ են, հիմա, սակայն, պարզվում է՝ ոչ միայն գործակալ են, թմրամոլներ էլ են, հանցագործներ էլ են, կոռուպցիոներ էլ են, կաշառակեր էլ են, թալանչի էլ են։ Մեր երկրում իշխանության են մարդիկ, որոնք օրենքի հետ խնդիր ունեն, բայց չեն պատժվում, որովհետև ՔՊ-ական են, ՔՊ-ական պաշտոնյայի բարեկամ են, ընտանիքի անդամ են։ Սրանք եկել են իբր ձեզ ազատելու ամենթաթողությունից, խուժանությունց, բեսպրեդեից, բարդակից, բայց երկիրը իրենք սարքել են հենց այդպիսին։

Ի դեպ, Էն օրը կարդացի՝ Մուշավան գյուղում մեկը նապաստակ է գողացել՝ 9 հազար դրամ արժեքով, ձերբակալել են։ Խնդալու է, չէ՞»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan