ՊՆ ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ կանցկացվի․ փողոցներ կփակվեն
Դիտել նաև
Նույնիսկ այդ «շնորհավորանքից» ատելություն ու թույն է թափում․ Խաչատրյանը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Փաշինյանի շնորհավորական ուղերձից ենթադրվում է, որ հերթը հասել է Հռչակագրին. Միքայել Համբարձումյան
600 մլն դրամ՝ Անկախության 31-ամյակին նվիրված միջոցառումներին
Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով
Իրանը առաջին անգամ ՀՀ անկախության տոնի առնչությամբ շնորհավորանք չի ուղարկել, զատո Թելավիվում դեսպանություն ունենք
Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա առթիվ ՀՀ պաշտպանության նախարարությունը Երևանի Հանրապետության և Ազատության հրապարակներում կանցկացնի ԶՈՒ զինվորական նվագախմբերի տոնական քայլերթ և պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։
Միջոցառման ընթացքում Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. – Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն:

