Հերթական ճոխ հարսանիքն է եղել
«Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթ օրը «Փրայմ Հոլ» ռեստորանում կայացել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանի որդու հարսանիքը: Մեծ թվով սփյուռքահայեր են ժամանել Մերձավոր Արևելքից` հարսանիքին մասնակցելու, հարսնացուն ևս սիրիահայ է: Բավականին մարդաշատ ու ճոխ հարսանիք է եղել, որին մասնակցել են մեծ թվով նախկին պաշտոնյաներ, որոնց հետ Ջեմբերջյանը շարունակում է մտերմություն պահել:
Ներկա է եղել նաև Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրենը` Թալին Թոփալաքյանը, որը նույնպես ծնունդով Սիրիայից է: Չնայած Ջեմբերջյանի նկատմամբ մեղադրանք կա հարուցված, և նրան անգամ փորձում էին կալանավորել, սակայն նա ջերմ հարաբերություններ է պահում և իշխանությունների, և ընդդիմության, և Եկեղեցու հետ: Եւ պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում իշխանական ձեռնարկներին, Աննա Հակոբյանի հիմնադրամին»:

