Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Արարատ Միրզոյանը՝ վտանգի տակ․ կա՛մ անունը կփոխեն, կամ՝ պաշտոնը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մի քանի ամիս առաջ պատգամավոր Գեղամ Մանուկյանը խորհրդարանում հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ ե՞րբ եք կա՛մ Արարատ Միրզոյանի անունը փոխելու, կա՛մ Արարատ Միրզոյանին հանելու ԱԳ նախարարի պաշտոնից, որպեսզի թուրքերը չնայրդայնանան։ Ի՞նչ տեղի ունեցավ․ Ալենը անջատել տվեց Գեղամ Մանուկյանի միկրոֆոնը, թե բա՝ ինչու եք վիրավորում։ Ասաց՝ չեմ վիրավորում, տրամաբանության մեջ է։ Տեսախցիկը թեքեցին Արարատ Միրզոյանի կողմը․ տեղից վրդովվում էր, ջղային շարժում էր անում, իբր՝ անհարմար է, էս ինչ եք ասում, չե՞ք ամաչում։ Մի խոսքով, պատգամավորի ասածը դիտվեց վիրավորանք։ Ի միջի այլոց, որ թուրքական պետական հեռուստաընկերությունը Միրզոյանի անունն աղավաղված էր գրել, ըստ երևույթին՝ հենց Արարատ չգրելու համար, սրանք չտեսնելու էին տալիս։ Ինչևէ։

Երեկ հայտնի դարձավ, որ Փաշինյանը կառավարության թաքուն որոշմամբ սահմանահատման կնիքից հանել է Արարատ լեռը։ Սա տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ կառավարության նիստում, չզեկուցվող հարցով։ Այսինքն՝ ժողովրդից թաքուն, գաղտնի, ինչպես որ սովորաբար անում են։ Կառավարությունն ասֆալտի հարցը քննարկում է երկար, երբ վարկ պետք է վերցնեն, պարտքի տակ գցեն մեզ, ինչ-որ կարևոր որոշում կայացնեն, որից ժողովուրդը դժգոհ է լինելու, թաքուն հարցերով է։ Ամեն նիստում 40-50 որոշում եք կայացնում, որից ընդամենը 3-ի մասով եք ասում։ Բա մյուս մի քանի տասնյակ չքննարկվող հարցերով ի՞նչ օյին եք խաղում մեր երկրի գլխին։

ՔՊ-ականներն այսօր ասում են՝ ինտենսիվ աշխատում ենք թուրք պաշտոնյաների հետ։ Տեսնում ենք, այո, շատ ինտենսիվ եք աշխատում։ Ուշագրավ է, որ այդ փոփոխությունն արվեց թուրք բանագնացի այցի անմիջապես նախօրյակին՝ որպես ժեստ, որ ցույց տալու բան ունենան։ Ուզում եք հարաբերություն կառուցեք՝ կառուցեք, ի՞նչ կապ ունի Արարատը, ինչո՞վ է խանգարում։ Որ ռազմավարական համագործակցություն էիք կնքում ԱՄՆ-ի հետ, պահանջեցի՞ք դրոշից աստղերը հանել։ Էս ինչ անհեթեթությունների մեջ եք։ Վաղը, վստահ եմ, փոխելու եք գերբը։

Այսօր մի զավեշտի մասին ասացին Նիկոլն ու ԱԽ քարտուղարը, որը վստահ եմ՝ վաղվա ռեպրեսիաների մասին է։ Ասում են՝ «Բնակարանը, երբ կառուցում ես, չպետք է պատերին ինչ-որ նկարներ ունենաս, որը կարող է հարևանի մոտ այլ էմոցիաներ առաջացնել»։ Սա իմ տրամաբանությամբ, նշանակում է, որ վաղը մտնելու են մարդկանց տները ու պատերից հանեն, ջարդեն-վառեն Արարատի նկարները։ Դրանից հետո գնալու են վերնիսաժ՝ Արարատի նկարների, դրանք վաճառողների ու նկարողների հետևից։ Արցախի Տատիկ-Պապիկ սիմվոլին էլ է նույնը սպառնում։ Մի հատ հիմար թեզ էին օգտագործում ՔՊ-ականները, երբ խոսք էր գնում Արցախը հետ բերելու մասին, ասում էին՝ ո՞ւմ էրեխեքի կյանքի հաշվին եք ուզում հետ բերել։ Հիմա էլ կրկնելու են նույն հիմարությունը՝ ո՞ւմ էրեխեքի կյանքի հաշվին եք պատից կախել Արարատի նկարը։ Ամեն ինչն եք էդպես մանիպուլացրել։

Տեսնես Շուշիում իր հարսանիքի նկարները Արմեն Գրիգորյանը վառե՞լ է, դա էլ է, չէ՞, հարևանի մոտ այլ էմոցիա առաջացնում։ Սրանք իրենց հեռուստաեթերներում, տարբեր ելույթներում, հարցազրույցներում մեր ժողովրդի, ընդդիմության, պետության հասցեին ինչ ասես ասում են՝ ՔՊ-ականները, Նիկոլը, բայց որևէ անգամ չեն մտածել՝ եկեք էդպես չխոսենք, կարող է՝ զայրույթ, այլ էմոցիաներ առաջացնենք։ Բայց երբ խոսքը վերաբերում է թուրքերին, ադրբեջանցներին, այ էդտեղ շատ զգայուն են, որ նրանք չնեղանան։

Նիկոլն ասում է՝ երբ նկարի վրա այն է, ինչը քոնը չէ, նշանակում է աչք ունես դրա վրա կամ համարում ես, որ իրենք չարժեն դրան։ Պետական հիմնարկ եմ մտել, որ պատերին մի քանի համաշխարհային քաղաքներից երկնաքերերի լուսանկարներ են՝ Նյու Յորք, Լոնդոն, Լոս Անջելես, Դուբայ․ հիմա ինչ, ստացվում է աչք ունե՞նք դրանց վրա։ Անհեթեթ չէ՞։ Վրաստան գնացե՞լ եք, կնիքի վրա իրենց քարտեզն է՝ Աբխազիայով, Հարավային Օսիայով, որոնք վաղուց արդեն անկախացել են, Ռուսաստանի կողմից ճանաչվել են։ Բայց նրանց չի խանգարում, որ հա՛մ պեչատի վրա լինի, հա՛մ Ռուսաստանի հետ ավելի լավ հարաբերություն ունենան, քան որ մենք հնարավոր է ունենանք Թուրքիայի հետ։

Այնպես որ, պատգամավորը շատ ճիշտ հարց էր տալիս ու առաջարկում եմ ԱԺ հաջորդ հարցուպատասխանի ժամանակ կրկնել հարցը՝ ե՞րբ եք փոխելու Արարատ Միրզոյանի անունը կամ հանելու պաշտոնից։ Վաղը հնարավոր է՝ արգելեք երեխաների անունները դնել Արարատ, արգելեք այդ անվանումներով բրենդների, ցանկացած բանի գրանցում, Արարատի մարզի անունը փոխեք։ Գուցե արգելեք յան-ով վերջացող զգանունները։ Ու վստահ եմ՝ առաջինը սկսելու եք ՔՊ պաշտոնյաներից։ Էնտեղ շարքով կանգնած են թուրքին ծառայություն մատուցողները։ Ինչի վրա զարմացանք ու խնդացինք, գլուխներովս անցավ․ չեմ զարմանա, եթե էդպիսի բաներ էլ լինեն։

Երևանից երևում է Մասիսը․ Արարատը սիմվոլ է մեզ համար, բայց հզոր է։ Նիկոլը քեզ ասում է՝ դա Թուրքիան է ժողովուրդ, քեզ խելոք պահի, խեղճ պահի, կզած պահի, թե չէ տես ինչքան մոտ է ու հզոր։ Իրենք կզած են, խոնարհված են ու քեզ էլ են դա պարտադրում։ Թուրքիան Հայաստանի հետ իր անցակետը անվանակոչում է Թալեաթ փաշայի անունով, իսկ դու Արարատը հանում ես։ Գիտե՞ք, արդեն կասկածում եմ, թե այդ հրահանգը Թուրքիայից է գալիս, ըստ երևույթին՝ սրանք են իրենց կողմից սապոնն առաց վազում։ Իսկ եթե թուրքերն են հրահանգում, ապա ուզում եմ հարցնել՝  կա՞ մի բան, որ դու անում ես քո կամքով։ Ասում ես՝ Սահմանադրությունը մեր ներքին գործն է, բայց փոխում ես թուրքերի հրահանգով։ Ասում ես պետք է ամեն հայ Հայաստանում տուն ունենա ու ՀՀ քաղաքացիութուն, բայց թուրքերը բողոքում են Սփյուռքից, արգելում ես մուտքը։ Թուրքերը բողոքում են եկեղեցուց՝ հարձակվում ես եկեղեցու վրա։ Թուրքերը դժգոհում են Ցեղասպանության ճանաչման համար, մեղադրում ես ճանաչող երկրներին։ Ադրբեջանը պահանջում է զենք չգնել, ասում ես հաջորդ տարի կկրճատենք։ Մոռացնել ես ուզում տալ Ցեղասպանությունը, Մասիսը, Արևմտյան Հայաստանը, Արցախը, մեր նահատակներին, մեր նախնիներին, մեր ազգային սիմվոլները, մեր ազգային հարստությունները, հերոսները, մեր ողբերգությունները, մեր դեմքը, սաղ մոռացեք։

Սեպտեմբերի 13-ին Ջերմուկի վրա հարձակման 3-րդ ամյա տարելիցն էր։ Ունենք 224 զոհ, 293 վիրավոր, գերիներ, զգալի տարածքային կորուստներ, որոնք մինչև հիմա օկուպացված են։ Ոչ մի պաշտոնական խոսք, ոչ մի կոչ, ցավակցություն։ Դրա փոխարեն պետական բյուջեով իրականացրեցին երկու տաշի-տուշի՝ Ֆեստիվառ անունով փառատոն և հեծանվի մրցույթ։ Պատերազմի օրվա տարելիցին քեֆ են արել։ Ասում են՝ մեր զոհերն էլ երկնքում են քեֆ անում։ Ինչի՞ վրա են քեֆ անում, որ հանուն ոչնչի զոհեցի՞ք։ Էդ դուք ձեր մասին էնքան եք մտածում, որ ամեն քայլին ախռանիկներ ու ոստիկաններ են հսկում, մի հատ գմփոց եք լսում, բունկերներում պախկվում եք, էդքան մտածում եք ձեր կյանքի մասին․ բա էդ մեր 5 հազար լուսավոր տղերքը ապրել չէին ուզո՞ւմ։ Զոհել եք ու խնջույք եք անո՞ւմ։

Կարճ ասած՝ ամեն օր առիթ ունենք կասկածելու, թե մեր երկրում հայկական իշխանություն է․ սրանք են ստիպում, որ կասկածենք։ Իրեց որոշումները թուրքերի, ադրբեջանցիների կոմֆորտի համար են։ Ասում է՝ ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքաին ամբողջականութունը, որ ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջաանութունը։ Չէ, դու ճանաչել ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառալ՝ Արցախ, ներառյալ՝ Հայաստանից տարածքներ, որովհետև ունեցել ես քո շաժառիթները․ իսկ թե ինչ շարժառիթներ են, պետք է բացաայտի դատախազությունը։ Ինչքան ուշ՝ էնքան վատ մեր պետության համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>