Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Հաջողվե՞ց հիմարացնել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է.«Մի քանի կարևոր բառ կա, որոնք այս տարիներին արժեզրկել են Փաշինյանն ու թիմը՝ ոչ միայն շատ օգտագործելու, այլև անտեղի օգտագործելու պատճառով։ Մեկը, օրինակ, «լեգիտիմ» բառն է, մեկը «աննախադեպ» բառն է, մեկը «բացարձակ ռեկորդ»-ն է, մեկը «արդարություն»-ն է, «կոռուպցիա»-ն է և այլն։ «Դուխով» բառը դե էլ չեմ ասում․ հիմա մեկը մյուսին որ ասում է «դուխով», հետևից անպայման կրկնում է՝ բայց Նիկոլի դուխից չէ, իսկ եթե Նիկոլի դուխից է, ասում են որպես ծաղր։ Արժեզրկված բառերից մեկն էլ, ցավոք, խաղաղությունն է, որը այնքան պետքական, այնքան կարևոր բառ է, բայց շատ, անիմաստ, անտեղի օգտագործելու պատճառով դարձավ արժզուրկ։

Իշխանությունը ասում է՝ մենք բերել ենք խաղաղություն, իսկ ընդդիմությունն ուզում է պատերազմ։ Ընդդիմությունը ոչ միայն պատերազմ չի ուզում, այլև ընդդիմադիր այն ուժերը, որոնք ժամանակին ունեցել են իշխանություն, իրենց ժամանակ եղել են խաղաղ տարիներ։ Ամենամեծ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ղեկավարման 10 տարիները եղել են բացարձակ խաղաղ։ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է 7 տարուց մի քիչ ավելի, ունեցել ենք մի հատ 44-օրյա պատերազմ, մի հատ ունեցել ենք Ջերմուկի պատերազմ, մի հատ 2023թ․ պատերազմ ու բռնագաղթ, ունեցել ենք զանազան ներխուժումներ՝ Սև լիճ, Տեղ գյուղի տարածք, Վարդենիս և այլն։ 7 տարում 3 պատերազմ բերածն ասում է՝ ես խաղաղություն եմ բերել, իսկ այ ընդդիմությունը պատերազմ է ուզում։

Որ ըդդիմությունը պատերազմ է ուզում, հիմար թեզ է․ բայց հիմա քննարկենք՝ էդ որ ասում են խաղաղություն ենք բերել, արդյո՞ք բերել են։ Ընդդիմադիրները հարցնում են՝ որ ասում ես խաղաղություն է այլևս, արցախահայությունը վերադառնալո՞ւ է․ պատասխանում են՝ այ էդ հարցը շեղում է խաղաղությունից։ Բա էլ ի՞նչ խաղաղություն, եթե գլխավոր հարցը՝ քո երկրում հաստատված 150 հազար փախստականների ճակատագիրն անորոշություն է։

Ընդդիմությունը հարցնում է՝ կարո՞ղ եք բերել մեկ օրինակ վերջին 500 տարվա համաշխարհային պատմությունից, որ հաստատվել է խաղաղություն երկրների միջև, կնքվել է պայմանագիր, բայց կողմերից մեկը ռազմագերիներ է պահել ու դատել։ Օրինակը չունեք ու ասում եք՝ դե եթե գերիների հարցը դնենք, էլ խաղաղություն չի լինի։ Բայց եթե գերիների հարց կա, ուրեմն չկա խաղաղություն։ Դուք էդ թեմաներից չեք խոսում ու անընդհատ ասում եք՝ խաղաղություն, խաղաղություն։ Եթե էդ խաղաղությունը բոլոր հարցերը չի կարգավորում, ուրեմն մի օր խախտվելու է։ Երբ դու ասում ես խաղաղություն եմ բերել, հազարավոր քաղաքացիներ ասում են՝ բա ինչո՞ւ են մեր տղաները Բաքվի բանտերում։ Էսօր ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ում եղբայրը՝ գեներալ Դավիթ Մանուկյանը, Բաքվի բանտում է, ասում է՝ ՔՊ-ական պատգամավորներ, եկեք մեր տուն ու մամայիս համոզեք, որ խաղաղությունը եկել է։ Նրա տղան բանտում է, դուք ասում եք՝ խաղաղություն ենք բերել, Ադրբեջանը հրաժարվում է գերիներին տալ։ Ուրեմն էլ խաղաղություն չէ։ Գերիների վերաբերյալ վաղվա վճիռների հետևանքը մի օր Հայաստանը կզգա։

Նիկոլը խորհրդարանում մի 10 անգամ իրար հետևից կրկնեց խաղաղություն է, խաղաղություն է։ Է ուզում ես 160 անգամ կրկնի, դա գործողություն չի դառնում։ Քեզ համոզում ես, ինձ՝ չէ։ Քեզ ասում են՝ ի՞նչ խաղաղություն, երբ պարտավորվել ես միջանցք տալ ու՝ անխոչըդոտ, ասի՝ իմն է ինչ ուզեմ՝ անցկացնեմ։

Ասում են՝ օրինակ բեր, որ կնքել են խաղաղության պայմանագիր, ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ու կողմերից մեկը շարունակել է օկուպացված պահել մյուսի տարածքները։ Ասում եք՝ խաղաղություն է, բայց Ադրբեջանը դուրս չի գալիս մեր 200 քառակուսի կիլոմետրից։ Մի ՔՊ-ական պատգամավոր կա, որ մասնագիտացված է կանանց վիրավորելու մեջ, ասում է՝ թույլ չենք տա որևէ մեկին ոտնձգի ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության դեմ։ Էս պահին ոտնձգել են, թույլ ես տվել։

Էս հարցերը ընդդիմությունը բարձրացնում է, ՔՊ-ական փոխխոսնակն ասում է՝ հերիք է ժողովրդին ահաբեկեք։ Չեն ահաբեկում, ուղղակի ձեր նման ջայլամի քաղաքականություն տանում։ Էդ որ դուք ոչ մի խնդրից, մտահոգությունից չեք խոսում, դրանք մի օր կուտակվելու են, պայթեն, հնարավոր է՝ պատերազմով։ Էն ժամանակ ձեզ ոչ մեկ չի բռնելու, որ ասի՝ բա ասում էիք խաղաղություն է, երևի ամեն մեկդ մի երկրի գրին քարտ ունենաք։

Ընդդիմությունը ձեզ ասում է՝ մի դեպք մատնանշեք, որ երկու երկիր կնքել են խաղաղության պայմանագիր և մյուս կողմը ամեն օր հայտարարել է՝ քո երկրի տարածքները իմ պապենական հողերն են։ Ամեն օր Հայաստանը անվանում են Արևմտյան Ադրբեջան, ասում են՝ վերադառնալու ենք։ Ասում ես՝ մենք ունենք տարածքներ, որ պետք է վերադարձնենք, և Ադրբեջանն ունի, որ պետք է վերադարձնի, Ադրբեջանն ասում է՝ ես ոչինչ չեմ վերադարձնելու։ Լրատըվամիջոցը հարցազրույց է վերցրել Վարդենիսի շրջանում համայնքապետի, ասում է՝ գյուղի 90 տոոսը հողը չի մշակում, վախենում են, տարածքները զավթել են, մյուս մասի վրա էլ անվտագ չէ, որ գնանք մշակենք։ Չէ, ասում եք, սրանից մի խոսեք, մի ահաբեկեք ժողովրդին, խաղաղություն է։ Էդ հողատերերը, որ չեն կարողանում մշակել, ի՞նչ են մտածում, խաղաղություն է՞։

Դուք ասում եք՝ խաղաղություն ենք բերել, Ադրբեջանը ասում է՝ մեծացնում եմ սպառազինությունս, որովհետև ամեն վայրկյան հնարավոր է պատերազմ, իսկ դուք ասում եք՝ մենք սպառազինությունը հաջորդ տարի կկրճատենք, զինծառայությունը կկրճատենք կես տարով, բանակի թիվն էլ կկրճատենք, ով ուզում է՝ փող տվեք, մի ծառայեք։ Ադրբեջանն ասում է՝ բանակի բյուջեն մեծացնում եմ, որովհետև պատերազմ է լինելու, դուք ասում եք՝ կրճատելու ենք, որովհետև խաղաղություն է։ Ու ընդդիմությանն ասում եք՝ մի՛ ահաբեկեք ժողովրդին, մի՛ ասեք Ալիևը սենց բաներ է ասում։ Էն երկրները, որոնք ապրում են կատարյալ խաղաղության մեջ, որոնք 500 տարի պատերազմ չեն տեսել, իրենց ռազմական բյուջեն մեծացրել են, որովհետև աշխարհը խառն է։ Իսկ դո՞ւք։ Դաշնակահարն ասում է՝ «Հարավային կովկասում պատերազմն անհնար է»։ Աշխարհում չկա նախագահ, որը բացառում է պատերազմը․ մեր թշնամին զինվում է, սա ասում է՝ պատերազմը բացառված է։ Վահագն Խաչատուրյան, ինչի՞ համար է անհնար, դու անհնարինություն ե՞ս ապահովել, թե՞ քեզ էլ է հանձնարարվել է ուղեղ լվանալ։

Սրանք որ ասում են՝ պատերազմ չի լինելու, ըստ երևույթին, նկատի ունեն, որ անելու են ինչպես հիմա՝ ինչ ուզի Ադրբեջանը, տալու են, որ պատերազմի պատճառ չլինի։ Այ Ալիև, ինչի՞ ես պատերազմ անում, ուզածդ ի՞նչ է, Կիրա՞նցը, արի տար, Սյունի՞քն է, է արի, բա դրա համար պատերազմ կանե՞ն։ Ու էդպես հանձնել են, հանձնում են ու որքան էլ խնդալու է՝ ասում են մեր շահերից է բխում։ Անկլավներ ե՞նք տվել, բա դե մեր ժողովրդի շահերից է բխում, զոհե՞ր ենք տվել, դա խաղաղության օրակարգից էր բխում, Արցա՞խն ենք տվել, դա բխում էր Հայաստանի շահերից․ բոլոր կորուստները բխում էր մեր շահերից։ Հանձնելը, պարտվելը կզելը ՔՊ շահերից է։

Ժողովուրդ ջան, սա ցինիկություն է, էսքան տարի էս ժողովրդին էսքան խաբել են, հիմա էլ ուսապարկերը կրկնում են նույն բանը՝ հույս ունեալով, որ իրենց հավատալու են։ Մեջներից ամենաազնիվը Արարատ Միրզոյանը դուրս եկավ․ խոստովանում է՝ նույնիսկ եթե մենք մոտ ապագայում խաղաղության համաձայնագիր ստորագրենք, միևնույն է՝ չենք կարող ասել, որ խաղաղությունն ամբողջությամբ հաստատվել է։

Կարճ ասած՝ ընդդիմությունը ոչ թե պատերազմ է ուզում, այլ էս բոլորը դնում է իրար կողքի ու ասում, որ խաղաղություն բերելու խոստումդ էնքան է իրականությանը մոտ, որքան իրականությանը մոտ էր բացածդ սամալյոտի գործարանը, հայական տեխնիկայի գործարանը, որքան իրականությանը մոտ էր Շուշին ու Հադրութը հետ բերելդ, որքանով իրական է «կոռուպցիան իսպառ վերացել է» խոստումդ, որքանով իրական է՝ ԽԾԲ համակարգը վերացնելու խոստումդ։ Սրանք իրակա՞ն են ժողովուրդ։ Ոչ։ Բա խաղաղություն էլ խոստանում է նույն էդ մարդը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>