ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության բողոքի ակցիան (ուղիղ)
Այս պահին կառավարության շենքի դիմաց տեղի է ունենում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության բողոքի ակցիան։ Մասնակիցները իրենց անհամաձայնությունն են հայտնում թուրքական նախապայմանների բավարարմանը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերրդար Քըլըչը։ Ըստ հայտարարվածի՝ այցի նպատակը Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումն է։
Մանրամասները՝ Yerevan.today-ի ուղիղ հեռարձակմամբ։

