Գրաֆիթին արդեն մաքրել են, բայց այն ոչնչացնել այլևս հնարավոր չէ
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը զետեղել է Բենքսիի՝ այս օրերին մեծ ուշադրություն գրաված գրաֆիթիի լուսանկարն ու գրել. ««Անարդարադատության» մասին Բենքսիի գրաֆիթին, որը նա նկարել էր անգլիական դատարանի շենքին։
Գրաֆիթին արդեն մաքրել են, բայց այն ոչնչացնել այլևս հնարավոր չէ։
Հուսով եմ՝ խաղաղ ցուցարարների հանդեպ «անարդարադատությամբ» աչքի ընկնող երկրներում կհայտնվեն Բենքսիի գրաֆիթիի կրկնօրինակները»։

