ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Պատերազմ Արցախում
Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ

Ամերիկացիները անկեղծ ներկայացնում են, թե ինչու են դեմ Իվանիշվիլու իշխանությանը Վրաստանում. սակայն ինչու են կիսով չափ հակազդում

Ինչպես հայտնի է, Վրաստանում հոկտեմբերի 4-ին պիտի անցկացվեն տեղական ընտրություններ:

Ըստ տարբեր չափումների՝ իշխող ուժի վարկանիշը տատանվում է 60-ից 70 տոկոսի տիրույթում:

Այդ իսկ պատճառով էլ երկրի հիմնական ընդդիմադիր երկու ուժերը հրաժարվում են մասնակցել այդ ընտրություններին, որպեսզի հերթական անգամ չգրանցեն իրենց պարտությունը:

Նույն պատճառով էլ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրաժարվում է առաքելություն ուղարկել Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկելու համար: Այստեղ էլ հաշվարկել են, որ իրենց համար իմաստ չկա արձանագրելու իշխանության հաղթանակը:

Միաժամանակ, որպեսզի «ընդդիմությունը»  անգործ չմնա, իրենց համար ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպել էին «լսումներ». «Գործընկերոջից դեպի խնդիրներ. Վրաստանի հակաամերիկյան շրջադարձը» թեմայով։

Բնականաբար այդ «լսումներին»  մասնակցում էին նաև ներկայիս վրացական ընդդիմության ներկայացուցիչները:

Իսկ բուն լսումները վարում էր ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը:

Վերջինս ամերիկյան պարզմտությամբ ներկայացնում էր այն «մեղադրանքները», ըստ որի պիտի պատժվեն ներկայիս Վրաստանի իշխանությունները:

«...«Վրացական երազանքը» որոշել է դաշինք կնքել Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության հետ,  բացել է դուռը Վրաստանի տնտեսության և ենթակառուցվածքների վրա չինական ազդեցության համար։ Եվ, ամենակարևորը, իր Սև ծովի նավահանգիստը հանձնել է Չինաստանին՝ այդպիսով ամերիկյան բիզնեսներին զրկելով ռազմավարական առևտրային ուղիներից և Վրաստանի ապագան կապելով այն ռեժիմի հետ, որը բացահայտորեն պատրաստվում է առճակատման ԱՄՆ-ի  հետ։ Միևնույն ժամանակ, այն սերտորեն համագործակցում է ռազմական հանցագործ Պուտինի հետ՝ օգնելով Մոսկվային շրջանցել պատժամիջոցները...»:

Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ սկզբում իշխանությունները այդ նավահանգիստը հանձնել էին ամերիկացիներին, սակայն պարզվել էր, որ վերջիններս, ի հակառակ իրենց նախնական խոստման, պատրաստվում էին այտեղ հիմնել ռազմածովային հենակետ:

Մինչդեռ Չինաստանին շահավետ է խաղաղ բնույթի նավահանգիստ կառուցել, քանի որ այն իր ապրանքները դեպի Եվրոպա արտահանելու համար է անհրաժեշտ:

Իսկ ամերիկացի կոնգրեսականը բացահայտորեն խոստավանում է, թե ինչու է դեմ Իվանիշվիլու իշխանությանը և ում շահերն են սպասարկում Վրաստանում այդ «ընդդիմություն» կոչվածները:

Հենց այդ պատճառով էլ այս տարվա մայիսին ամերիկյան Կոնգրեսը ընդունեց, այսպես կոչված MEGOBARI Act օրենքը՝  նպատակ ունենալով  «հակազդել Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության, Իրանի ռեժիմի և Ռուսաստանի Դաշնության ազդեցությանը Վրաստանում»։

Սակայն ամերիկյան Սենատը մինչ այսօր, չի հաստատել այս օրենքը և, հավանաբար, Թրամփի վարչակազմը հասկանում է, որ բացահայտորեն Վրաստանին փորձել «մանրադրամի»  տեղ օգտագործելը կարող է ճիշտ հակառակ էֆեկտն ունենալ:

Այդ իսկ պատճառով էլ ներկայիս ամերիկյան վարչակազմը մինչև վերջ չի կարողանում հստակ  դիրքորոշում ցուցաբերել Իվանիշվիլու իշխանության վերաբերյալ՝ փորձելով հասկանալ, թե այդ երկրի «ընդդիմադիրները»  գործնականում ինչ կշիռ ունեն:

Սակայն ժամանակը անցնում է, և  բոլորն էլ հասկանում են, որ այդ երկրին զոհասեղանին դնելը ճիշտ չէ, և նման գործելաոճը ճիշտ հակառակ հակազդեցությունը կարող է տալ:

Այդ իսկ պատճառով, ամերիկացիները փորձում են տարածաշրջանը շրջանցել Հայաստանի և Ադրբեջանի միջոցով:

Սակայն Հայաստանի մասով մինչև վերջ համոզված չեն, որ կկարողանան դա կյանքի կոչել, քանի որ մեծ հավանականություն կա, որ գալիք տարի Փաշինյանի իշխանությունը կտապալվի, և Հայաստանի հաջորդ ղեկավարը մերժի կատարել Ալիևի բոլոր պահանջները, իսկ ԱՄՆ էլ չի կարողանա մեծացնել իր ազդեցությունը տարածաշրջանում:

Այդ դեպքում Վաշինգտոնը պիտի կրկին փորձի  լեզու գտնել Իվանիշվիլու իշխանության հետ, որպեսզի վերջնականապես չզրկվի տարածաշրջանում իր բոլոր լծակներից:

Ահա թե ինչու են ամերիկացիները այսօր կիսով չափ քննադատում Վրաստանի իշխանություններին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>