Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
9
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Տեսնելով, որ փաստարկը ուժեղ է, այլ բան չեն կարող անել 327 միլիոնը մսխել են, բայց Րաֆֆու փողոցի բնակիչների խնդիրը չի լուծվել (տեսանյութ) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Փաստացի իրականությունը Փաշինյանի նախընտրական երևակայության դեմ ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Այսօրվա դրությամբ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 482 հազար 872 է Վաղարշապատի ղեկավար նշանակված Մեխակյանի գիշերային հերթապահության հետևանքները

Ըստ հարցումների՝ ադրբեջանցիները Ռուսաստանը և Հայաստանը համարում են իրենց գլխավոր թշնամիները

Վերջերս   ադրբեջանական  «Մինվալ Պոլիտիկա» պարբերականը  հարցում է անցկացրել՝ խնդրելով հարցվածներին պատասխանել, թե որ երկրներն են նրանք համարում Ադրբեջանի բարեկամներ և որոնք՝ նրա հիմնական հակառակորդներ։

Ստացվել են հետևյալ արդյունքները:

Գլխավոր թշնամիների շարքում հայտնվել են հետևյալ երկրները.

-առաջին տեղում է Ռուսաստանը՝ 63%,

-երկորդ տեղում է Հայաստանը՝ 60%

-երրորդ տեղում է Իրանը՝ 53% և

-չորրորդ տեղում է Ֆրանսիան՝ 41%:

Բարեկամ երկրների շարքը հետևյալ պատկերն ունի.

-առաջին տեղում է Թուրքիան՝ 88%,

-երկրորդ տեղում է Պակիստանը՝ 62%,

-երրորդ տեղում է Իսրայելը՝ 48% և վերջապես

-չորրորդ տեղում է Ուզբեկստանը՝ 35%:

Հետաքրքիր է, որ ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն տարածեցին այս տեղեկատվությունը և տպավորություն էր, թե Ադրբեջանի համար այս տեղեկատվական հոսքը ինչ-որ բանի համար կարևոր էր, որ հրապարակվեր:

Արևմտյան և ռուսական դիտորդները այս տեղեկատվությունը սկսեցին դիտարկել, որպես Ալիևի կողմից սկսված նոր արշավ, որը պիտի ունենա  հետագա գործողությունների ծրագիր:

 Փորձենք հասկանալ, թե ինչ կարող է դա նշանակել:

Ռուսական շրջանակներն անչափ կոշտ արձագանքեցին այս լուրին, չմոռանալով նշել հետևյալը. մինչ ադրբեջանական լրատվամիջոցները աշխատեցնում  են իրենց ատելության մեքենան Մոսկվայի  դեմ, Բաքուն շարունակում է Ռուսաստանի նկատմամբ ոչ  բարեկամական քայլեր ձեռնարկել։ Ըստ ռուս դիտորդների՝ վերջերս պարզվել է, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, Ուկրաինային հանձնել է  շահագործումից դուրս եկած ՄիԳ-29-ներ։

Ադրբեջանը կարող էր  համաձայնվել ինքնաթիռները փոխանցել Ուկրաինային, քանի որ ցանկանում էր  իր կործանիչների պարկը թարմացնել ամերիկյան F-16-ներով, որոնք կարող էր ստանալ, օրինակ, Թուրքիայից:

Բացի այդ, այս լուրի ֆոնին, որոշ ռուս վերլուծաբաններ հեռուն գնացող գնահատականներ են տալիս, մասնավորապես, կարծիք հայտնելով, թե նախկինում, Ադրբեջանի տարածքից նույնպես հարձակումներ են եղել Ռուսաստանի դեմ:

Օրինակ, նշում են նրանք, այս տարվա օգոստոսի 15-ին Կասպից ծովի Աստրախանի մարզի նավահանգստում ռուսական «Օլյա-4» բեռնանավը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Մարզի նահանգապետ Իգոր Բաբուշկինի խոսքով՝ հարձակմանը մասնակցել է 14 անօդաչու թռչող սարք. դրանցից տասը խփվել են ՀՕՊ համակարգերի կողմից, իսկ չորսը հարվածել են նավին, ինչի հետևանքով այն խորտակվել էր։

Ինչպես հայտնի է, այն ժամանակ դրա համար Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ստանձնել էր  պատասխանատվությունը, սակայն ռուս  փորձագետները չեն բացառում նաև  այլ վարկածները:

Հրապարակախոս Սերգեյ Մարդանը հայտարարել է, որ «Օլյա-4»-ի վրա հարձակված անօդաչու թռչող սարքերը, ենթադրաբար, արձակվել են Ադրբեջանից:  Իսկ քաղաքագետ Յուրի Բարանչիկը նշել է, որ Ուկրաինայի առաջնագծից մինչև հարձակման վայրը հեռավորությունը գերազանցում է 800 կմ-ը, ինչը մոտ է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի առավելագույն հեռահարությանը, և որ անօդաչու թռչող սարքերի Ադրբեջանից թռիչքի մասին տարբերակը արժանի է ուշադիր ուսումնասիրության:

Այսպիսով, «Օլյա-4»-ի խորտակման շուրջ ստեղծված իրավիճակը սրում է Կասպից ծովի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և հարցեր է առաջացնում Ադրբեջանի՝ Ուկրաինայի կողմից հակամարտությանը ներգրավվածության վերաբերյալ։ Ինչը վերը նշած հարցումների անցկացման և հրապարակման ֆոնին, կարող է է՛լ ավելի խորացնել լարվածությունը ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

Ինչ վերաբերվում է Հայաստանի հանդեպ թշնամական վերաբերմունքին, ապա դա էլ նորություն չէ: Մանավանդ, որ ադրբեջանցիների մեծ մասը չի կարծում, որ Հայաստանի վրա չպիտի հարձակվել:

Հասկանալի է, որ Փաշինյանի կողմից քարոզվող թղթի կտորը իրականության հետ նույնիսկ աղերս չունի և այն իրեն պետք է բացառապես ընտրությունների համար:

Ինչ վերաբերվում է Իրանի և Ֆրանսիայի հանդեպ թշնամական վերաբերմունքին, այստեղ նույնպես ամեն ինչ պարզ է, և կարծում ենք, լրացուցիչ մեկնաբանությանն կարիք չունի:

Պարզ է մեկ բան. եթե Ադրբեջանում համոզվեն, որ Հայաստանը մնացել է առանց ազդեցիկ դաշնակիցների, ապա Հայաստանի վրա հարձակումը կլինի անխուսափելի:

Քանզի երկար տարիների թշնամանքի դադարեցման համար միայն թղթե շերեփներ օգտագործելը գրեթե զրոյական ազդեցություն կունենա, մանավանդ, որ նրանք տեսան, թե ինչպես կարող են լուծել Արցախի հարցը, այն էլ՝ այդչափ կարճ ժամանակահատվածում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Ծաղրանկար-կոլաժը ռուսական «Ցարգրադ» ինտերնետ-ռեսուրսից է: Դա նույնպես արտացոլում է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա վիճակն ու ընկալումները, 

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>