Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը
5
«Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը «Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան Հողեր՝ իշխանության դիմաց․ «Կարճ ասած» Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան Նիկոլ Փաշինյանը «պայթեցրեց իր ականներից օֆշոր, բենթլի Սամո Կճոյանին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ)

Փաշինյանը՝ հանցագործների տանիք․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Վերջին օրերին մի քանի դեպք տեղի ունեցավ, անչափահասների մասնակցությամբ, որը խիստ մտահոգիչ է։ Վերջին թողարկումներից մեկում անդրադարձ էի դանկահարություների, կրակոցների, սպանությունների թեմաների, որոնց գրեթե բոլորը՝ անչափահասների մասնակցությամբ էր։ Այսօր էլ եմ անդրադառնում, որովհետև խնդիրը շատ սուր է։ Այսօր կարդում ենք՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող սրճարանի մոտ 59-ամյա մեկը իր 33-ամյա որդու հետ հիվանդանոց ընկնելու աստիճան ծեծել են 16-ամյա տղայի։ Դեպքը տեղի է ունեցել Արաբկիրի թաղապետարանի դիմաց։ Ասեմ, որ շատ սովորական բան է, որ Երևանի տարբեր թաղապետեր ևս բռնություն են կիրռում մարդկանց նկատմամբ․ էնպես որ լիովին հաապատասխանում է դեպքը ժամանակի թրենդին։ Այսօր մեկ այլ դեպքի մասին իմացանք, որ ՔՊ-ական համայնքապետի հայր է Արմավիրի մարզում ծեծել ոստիկանի։ Վերջին 2 շաբաթում արդեն 5-6-րդ դեպքն է ՔՊ-ական բդեշխների մասնակցությամբ։

Մեկ այլ դեպք եմ կարդում․ սա, արդեն, նախորդ օրվա։ Երևանի Շինարարներ փողոցից «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա։ Վնասվածքները ստացել է Թումոյի այգում այլ անչափահասների հետ վիճաբանելիս։ Երեկ ևս տեղի էր ունեցել դարձյալ Երևանում անչափահասի դանակահարություն՝ վիճաբանության ժամանակ։ Հասկանում եմ, թե էդ վարակը, վիրուսը, ինչու է ընկել է անչափահասների մեջ, կրակելու, դանակահարելու, ծեծելու մոլուցքը որտեղից է գալիս։ Տրամաբանություն կա․ երբ նայում ես ինչով է զբաղված ՀՀ իշխանությունը, իրավապահ համակարգը, հսկանում ես, որ այլ կերպ չէր կարող լինել։ Կարդում եմ՝ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակում՝ ամենաբանուկ մասերից է օրվա բոլոր ժամերին, ավտոմեքենայի վարելու հարցի շուրջ վիճաբանություն, ծեծկռտուք է եղել, հնչել են կրակոցներ, մասնակիցներից մեկն էլ 15 տարեկան է։

Էսօր մարդամեկը պողպատե չագուչի ֆոտո էր ցույց տալիս։ Էդ այսպես ասած պողպատե մանդատը, որ դուք տվել եք իրեն, ժողովուրդ, ձեր երեխաների անվտանգությանը ոչ մի օգուտ չի տալիս։ Ձեր երկրի մեջ ձեր երեխաների անվտագությունը էդ պողպատե չագուչը չի ապահովում։ Երեխաներին դատանակահարո՞ւմ են, զաթո ասֆալտ է քաշել Նիկոլը, որ էդ սֆատի վրայով հասցնեք հիվանդանոց։ Մա՞րդ են սպանում․ ասֆալտ է փռել, որ դրա վրայով տանեն գերեզմանոց։ Իսկ դանակահարողը, կրակողն ու սպանողն էլ նույն հարթ ասֆալտով փախչում են։ Առերեսվեք իրականությանը, ժողովուրդ ջան։

Եթե երկրի ղեկավարը կաթողիկոսին ասում է՝ սեռական օրգանս կբերեմ ցույց կտամ, եթե երկրի ղեկավարը խոսում է իրար դոմփելուց, երբ ՔՊ-ական պատգամավորը կին պատգամավորին ասում է գնա սեռավարակի թեստ հանձնի, ուրեմն ո՞նց պետք է խոսեն իրար հետ մեր երկրի անչափահասները։ Ասեք իմանամ, Նիկոլի բառապաշարից հետո ո՞նց պետք է իրար հետ խոսեն։ Պատգամավորի բառապաշարից հետո ո՞նց պետք է խոսեն։ Հենց իր թիմից չկան մարդիկ, որ ականջից բռնեն դուրս շպրտեն, ասեն դու դեպուտատ ես, ԱԺ հեղինակություն ես գցում, իշխանական թիմի չեղած հեղինակություն ես գցում։

Ժողովուրդ ջան, ո՛չ թուրքից եմ ոսում, ոչ ադրբեջանցուց, ո՛չ տաջիկից ու ուզբեկից, ոչ էլ խոսում եմ Ղարաբաղի հանձնումից․ խոսում եմ ձեր երկրում ձեր երեխաների անվտանգությունից, որը զրոյական մակարդակում է։ Էս պահին հազար հոգի ապահովում է Նիկոլի անվտագությունը հեծանիվ քշելուց, իսկ ձեր երեխեքը իրար սպանում են։ Հազար հոգի ոստիկան ու ախռանա, որ քո համար ես պահում, հանի ցրի թող հազար դպրոցի մոտ, այգիներում հսկեն։ Հանրապետության հրապարակը ցիվիլ, նորմալ տեղ է, ինչքան ոստիկան ես հանել տեղադրել, ի՞նչի համար, ո՞ւմ համար։ Որովհետև կողքը կառավարության շենքն է ու դու ամեն վայրկյան մտածում ես, որ մարդ հանկարծ չմտնի էնտեղ։ Վախենում ես, էնքան վատություն ունես արած, որ երևի անկողին ու զուգարան էլ ես ախռանայով ու ոստիկաններով գնում։ Կրկնում եմ, գոյություն ունի X քանակի ոստիկան, որի գոյության իմաստը հանրային անվտանգությունն է։ Եթե նրանց վերցնում-տանում ես ու ստիպում մի հոգու պահակութուն անել, ուրեմն մյուսների անվտանգությունը մնում է բաց։

Ասում է՝ Վաշինգտոնում ստորագրել եմ, այլևս խաղաղություն է․ դու իսկի երկրի ներսում չես կարողանում ապահովել էդ խաղաղությունը, ի՞նչ սահման, ի՞նչ խաղաղություն։ Երկրի ներսում եթե իրար ուտում են։

Էսօր ասուլիս էին տալիս Սամվել Կարապետյանի փաստաբանները։ Մեկ նախադասության համար՝ «Մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը», այդ մեկ նախադասության համար 3 ամիս բանտում է։ Խափանման միջոցը որևէ դատական ատյան չփոխեց։ Անգամ դրսից են փաստաբան բերել, որ աշխարհին աղաղակի ինչ ապօրինություն է։ Նույն պահին, երբ փաստաբաններրը խոսում էին համաշխարհային ապօրինությունից, երբ ընդամենը սովորական կարծիք հայտնելու համար մարդուն բռնել են, նույն այդ ասուլիսի ընթացքում Երևանում տեղի ունեցան կրակոցներ ու սպանություն։ Մեկը տեղափոխվել է Էրեբունու հիվանդանոց, բայց ճանապարհին մահացել է։ Սպանություն կատարած անձը ո՞վ է․ ըստ նյութի՝ նախկինում սպանության համար դատված մեկը, որի ոտքին եղել է «բրասլետ»։ Այ նա իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգի վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Ես հիմա բառ չեմ գտնում նկարագրելու էս այլանդակությունը։ Ոչ մի բան անելու համար Միքայել սրբազանը նստած է, Բագրատ սրբազանը նստած է՝ իր ընկերների հետ միասին, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը նստած է, բարերար Սամվել Կարապետյանը նստած է, իսկ սպանության համար նախկինում դատապարտվածին ընդամենը վարչական հսկողություն են նշանակում, ասում են գնա տուն, ինչ անես արա, նա էլ սպանում է կրկին։ Սա իրավաան երկիր է, որտեղ սպանության համար ոտքին բրասլետ են ամրացնում ու ուղարկում տուն, իսկ ոչ մի բան չանելու համար՝ ձեռնաշղթաներ և ուղարկում են գաղութ։

Նիկոլի համար կարևոր է, որ քաղաքական հակառակորդները լինեն նստած, իսկ մնացածը, թե ով որտեղ ինչ կանի, ում կսպանի, կարևոր չէ։ Մի քանի օր առաջ կարդացի՝ կրակոցներ են հնչել Երևանում, որի հետևանքով կա զոհ։ Կրակոցները հնչել են ցերեկը, 15։10, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի զբոսայգում։ Կրակոցները հնչել են կիրակի ցերեկը, երբ ժողովուրդը զբոսայգում հանգիստն էր վայելում։ Այսինքն երբ տանից դուրս եք գալիս մի քիչ թեկուզ հանգստանալու, դուք արդեն վտանգի տակ եք։ Նիկոլն էսօր գրել է, թե եսիմորտեղի այգին սարքում ենք։ Է հանցագործներին աչքալուսանք տուր, նոր ռազբորկեքի տեղ եք կառուցում։

Այս իշխանության գործունեությունը, գործղութունները, պահվածքը հանցագործություն է ծնում։ Երբ ամենուր բարդակ է, կրակում են, սպանում են, դուք վեր եք կենում ԱԺ ամբիոնից ասում եք՝ նորմալ ա, հանցավորությունն աճել է, բայց դե դա պայմանավորված է հնդիկներով, բռնագաղթով, դուք դրանով ընդամենը խրախուսում եք հանցագործներին․ որովհետև էդ հանցանքը կատարողները ո՛չ հնդիկներն են, ո՛չ արցախցիները։

Երբ էս կրիմինալ վիճակագրության ասում եք նորմալ է, սովորական է, միշտ էլ լինում են, արտոնում եք, որ՝ դու շարունակի կրակել, դու շարունակի սպանել, դու շարունակի գողանալ, դու շարունակի բռունցքով հարց լուծել։ Որ ասում ենք իշխանությունը արտոնում ա հանցագործությունները, նկատի չունեմ, որ Նիկոլը զանգահարում է ու ասում՝ կգնաք կսպանեք, կգողանաք։ Ոչ, բայց երբ չեք բացահայտում, չեք պատժում, հանցագործներին թողած՝ պատժում եք անմեղներին, քաղաքական նպատակներով, դրանով արտոնում եք։ Մարդասպաններին ասում եք՝ քո ժամանակը չունեմ, ես զբաղված եմ քաղաքական գործերով, ու նրա համար արդեն դա արտոնում է։

Կարճ ասած՝ Հայաստանի այսօրվա իշխանությունը մեր երկրում հանցանք ծնող թիվ մեկ օղակն է։ Իր բառապաշարով, իր ամենաթողությամբ, իր շրջապատով նրանք հանցանքի բույն են։ Այս վիճակը նրանք հաղթահարե ուղղակի չեն կարող ու այս հարցում ևս իրավիճակը փոխելու համար պետք է իշխանափոխություն։ Հիշեցնեմ, որ այսօր Հայաստանում կատարվում է տարեկան ավելի քան 40հազար հանցագործություն։ Սա այն դեպքում, երբ, օրինակ, երկրորդ նախագահի օրոք տարեկան 8-9 հազար էր»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan