ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Պատերազմ Արցախում
Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ

Ինչո՞ւ վրացական իշխանությունները արգելեցին ադրբեջանցի ուսանողի մուտքը երկիր

Օրեր առաջ ադրբեջանցի ուսանող, լրագրող Ջավիդ Ախմեդովին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան. նա սովորում է Թբիլիսիի համալսարաններից մեկում։

Սկզբում նրան Վրաստան մուտքը մերժելու պատճառը նրա նկատմամբ կիրառված տուգանքներն էին, սակայն ավելի ուշ ասացին, որ «նույնիսկ եթե տուգանքը վճարեք, ձեզ, միևնույն է, թույլ չեն տա մուտք գործել երկիր»։

«39 աստիճան ջերմությամբ և կոկորդի ցավով ես ժամանեցի Վրաստան և անմիջապես ստիպված եղա վերադառնալ։ Պարզվեց, որ տուգանքը ոչ թե 5000 լարի էր, այլ՝ 10000։ Ես ասացի. «Այսօր կվճարեմ, մի քիչ ժամանակ տվեք»։ Մոտ կես ժամ անց նրանք եկան և ասացին. «Նույնիսկ եթե տուգանքը վճարեք, ձեզ, միևնույն է, թույլ չեն տա մուտք գործել երկիր»։ Երբ հարցրի պատճառը, նրանք որևէ բացատրություն չտվեցին, պարզապես կրկնեցին. «այլ պատճառներով»։ Բոլոր ոստիկանները հերթով նայում էին անձնագրումս գտնվող իմ ամերիկյան վիզաներին և լուրջ դեմք էին ընդունում, կարծես դա մեծ խախտում լիներ։ Հիմա ես նստած եմ Ստամբուլի օդանավակայանում», - ասաց Ջավիդ Ախմեդովը։

Ինչո՞ւ Վրաստանի իշխանությունները նման կոշտ ձևով վարվեցին այս լրագրողի հետ,  հայտնի դարձավ, երբ պարզվեց, թե որտեղ էր սովորում սույն ադրբեջանցի երիտասարդը: Պարզվեց, որ նա  GIPA-ի  սան էր:

 Թբիլիսիում գործում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտ (GIPA):

Այն հիմնադրվելէ 1994 թվականին, որտեղ կրթական ծրագրերի թվում են հանրային հարաբերությունները, լրագրությունը,  տեղական կառավարումը և միջազգային հարաբերություններն ու միջազգային իրավունքը։  GIPA-ն Վրաստանի երեք ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է՝ Թբիլիսիի ազատ համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի հետ համատեղ։

Այն  համարվում է Հարավային Կովկասի տարածաշրջանի մեդիա ոլորտի ամենահայտնի ուսումնական հաստատություններից մեկը, որտեղ բացի Վրաստանի քաղաքացիներից, սովորում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի մեծ թվով երիտասարդներ: Ախմեդովը հենց այդ ադրբեջանական քվոտայով էր սովորում GIPA-ում:

Ամեն տարի Հայաստանում և Ադրբեջանում գործող ամերիկյան դեսպանատները

հայտարարում են  Վրաստանի Հանրային գործերի ինստիտուտի (GIPA) Կովկասյան լրագրության և մեդիա կառավարման դպրոցի մագիստրոսական ծրագրին՝ «Լրագրություն և մեդիա հարաբերություններ» մասնագիտությամբ,  ուսանողների ընդունելության մասին։

Հետաքրքիր է, որ այս տարի Վրաստանի Հասարակական գործերի ինստիտուտի (GIPA) հայ ուսանողները հայտնվել են անհավասար պայմաններում նույն կուրսում սովորող ադրբեջանցի ուսանողների համեմատ:  Հայաստանում գործող ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է Վրաստանում հայ ուսանողների կրթության և կացության ֆինանսավորումը՝ պահպանելով Ադրբեջանից եկած ուսանողների ֆինանսավորումը:

Վրաստանի իշխանություններին հայտնի էր, թե ինչ աստիճանի էին ներգրավված այս հաստատության սաները անցած տարվա Վրաստանի ներքաղաքական  հակամարտության մեջ:

Իշխանություններին հաջողվել է ինչ-որ չափով վերահսկողության տակ վերցնել այդ հաստատության վրացի  ուսանողների  գործնեությունը, մինչդեռ հայ և ադրբեջանցի ուսանողների գործնեությունը Վրաստանում, դժվար էր վերահսկել, նրանց՝ այլ երկրի քաղաքացի լինելու պատճառով:

Հաշվի առնելով, որ ներկայիս ԱՄՆ վարչակազմը այդպես էլ չարձագանքեց Վրաստանի իշխանության առաջարկներին՝ վերսկսել հարաբերությունները նոր հիմքի վրա, ներկայիս Վրաստանի իշխանությունները որոշել են ավելի ուշադիր հետևել այն կառույցներին, որոնք գործում են արևմտյան կենտրոնների վերահսկողության տակ:

Հենց այդ պատճառով էլ, ադրբեջանցի լրագրողը նկատել էր, որ վրացի ոստիկանները նայում էին իր անձնագրում   գտնվող  ամերիկյան վիզաներին և լուրջ դեմք էին ընդունում, կարծես դա մեծ խախտում լիներ:

Այս դրվագը ևս մեկ ապացույց է, թե ինչ աստիճանի են հասել Վրաստանում Արևմուտքի հանդեպ պատկերացումների փոփոխությունները:

Հատկապես   ուկրաինական դեպքերից հետո, վրացիները հասկացան, որ Արևմուտքում իրենց երկիրը դիտարկում են բացառապես, որպես «մանրադրամ», իսկ վրացիները չէին ուզում կրկնել ուկրաինացիների տխրահռչակ փորձը: Մանավանդ, որ դրա փոքր տարբերակը նրանք տեսան 2008-ին, երբ Ռուսաստանի հետ բախումից հետո, նրանց ոչ ոք առարկայորեն չօգնեց:

Մինչդեռ, դրա արդյունքում, վրացիները գրեթե հավերժորեն կորցրին իրենց տարածքների 20 տոկոսը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>