Բողոքի ակցիա՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց. բնակիչները պահանջում են չքանդել խաղահրապարակը
Երևանի Նոր Նորքի 4–րդ զանգվածի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով չքանդել իրենց խաղահրապարակը և տեղում նորակառույց շենք չկառուցել։ Ակցիայի մասնակից բլոգեր Արթուր Չախոյանը նշեց, որ քաղաքացիները եկել են բողոքով հանդիպում են պահանջում, սակայն պաշտոնյաները արհամարհում են, չեն իջնում:
Նրա խոսքով՝ ըստ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի այս հողերը համարվում են օտարման ոչ ենթակա հողեր և որ սահմանված է չի կարելի դրանք վաճառել:

