Մարգարիտա Սիմոնյանը վիրահատվել է
Դիտել նաև
«Չեմ վերցնի մանդատը և չեմ գա ԱԺ՝ որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը»․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Իրավապահները ներխուժել են Կարեն Սիմոնյանի բնակարան
Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Սա անշնորհակալ քայլ է Հայաստանի կողմից. Սիմոնյանը՝ Զելենսկու Երևան այցի մասին
«Россия сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցկայքի իր էջում հայտնել է՝ վիրահատությունից հետո իր առողջական վիճակի մասին։ Նա գրել է, որ վիրահատական միջամտությունը բարեհաջող է անցել. «Մի քանի ժամ առաջ դուրս եմ եկել անզգայացումից և արդեն նույնիսկ շոկոլադ եմ ուտում։ Դեռ դանդաղ ու անհարթ եմ գրում, կներեք։ Շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացել և աղոթել են ինձ համար։ Ես ձեզ նույնպես շատ եմ սիրում և համբուրում եմ... Հետագան՝ Աստծո ձեռքերում է։ Նրան և կապավինեմ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարգարիտա Սիմոնյանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել. անհրաժեշտ է կրծքագեղձի վիրահատություն:

