Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Ի՞նչ կլիներ՝ Տոկիոյում էլ մնայիր․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մինչ Հայաստանում բնակվողներս վայելում ենք Նիկոլի բացակայությունը, նա մեր հաշվին աշխարհն է բացահայտում։ Գնացել էր Չինաստան, ի՞նչ օգուտ ունեցանք, էնտեղից գնացել է Ճապոնիա․ ո՞ւ․․․ Էս տարի արդեն 17-20 երկիր գնացել է, ամեն ամսվա կտրվածքով 2-3 երկիր է այցելում, մեր հաշվին, ու մեր պետությունը մազաչափ օգուտ չունի։ Երեկվա կառավարության նիստում երկու հարց ուշադրությունս գրավեց։ Մեկն այն է, որ Հայաստանը վերցնում է 39 մլն եվրո հերթական վարկը, մեծացնում արտաքին պարտքը մեր վզին։ Մյուս լուրն այն մասին էր, որ Նիկոլին գործուղումների համար հատկացվում է ևս 60 մլն դրամ, այսինքն՝ մոտ 160 հազար դոլար։ Սեպտեմբեր ամսին նա արդեն համարյա սպառել է գործուղման տարեկան ծախսերը։ Այ էսպես գնացել է լիքը երկրներ, անկապ շրջագայել է, հեծանիվ է քշել, շքեղ հյուրանոցներում գիշերել ընտանյոք ու սաղ մեր հաշվին։

Հիմա գնացել է Ճապոնիա։ Մեկ օրում մի քանի զարմացած գրառումներ է անում՝ Տոկիոյում ո՛չ աղբ կա, ո՛չ աղբարկղ, Տոկիոյի փողոցներում ծխող քաղաքացի չկա և այլն։ Նիկոլ Փաշինյանն էսօր ՔՊ-ին, ՔՊ-ի ավագանուն ու Երևանի քաղաքապետին ընդդիմություն է աշխատում։ Որևէ քաղաքացի կամ բլոգեր կամ ընդդիմադիր երբ գնում է որևէ երկիր ու նման համեմատական տեսանյութեր նկարահանում, նորմալ է։ Բայց երկրի ղեկավարն է այդ համեմատությունն անում. դրանով ընդամենը հիմնավորում է, թե ինչու պետք է իրենք հեռացվեն երկրի ու քաղաքի կառավարումից։ Տոկիոյում նման կառավարում, որից դու զարմացել ես, իրականացնում է քաղաքի ու երկրի իշխանությունը, իսկ քաղաքացին ընդամենը ենթարկվում է օրենքներին։

Մի իշխանություն Ճապոնիայինն է, մի իշխանությունն էլ Հայաստանինն է․ դու հա՛մ Երևանի իշխանությունն ես, հա՛մ Հայաստանի իշխանությունն ես։ Հիմա դու գնացել-նկարել-ցույց ես տալիս, որ այլ երկրի իշխանություն կարողանում է անել այն, ինչ դու 8 տարի չես կարողանում անել Երևանում։ Դու ասում ես՝ ժողովուրդ ջան, տեսեք, որ Ճապոնիայի կառավարությունն ու Տոկիոյի իշխանությունը կարողանում են մայրաքաղաքը կարգի բերել, ես չեմ կարողանում արդեն 8 տարի։ Ճապոնիայում փողոցներում դու ծխող քաղաքացի չես տեսել, բայց դու ծխախոտի դեմ պայքարի օրենք ես ընդունել, դա չես կարողանում կիրառել անգամ սրճարաններում ու այգիներում։ Դու Տոկիոյում աղբաման չես գտնում, իսկ Երևանում աղբամանները կանոնավոր չեն դտարկվում հաճախ, իսկ աղբանոցի հրդեհը մի շաբաթ չէիք կարողանում հանգցնել։ Ես Աջափնյակ թաղամասում թունավորվել եմ Սովետաշենի աղբավայրի ծխից։ Աջափնյակը նայի ուր ա, ուր ա Սովետաշենը։

Դու մենակ աղբն ու սիգարետը նկարեցիր։ Հարց տամ․ Ճապոնիայի մայրաքաղաքում քո զբոսաշրջության ժամանակ անձրև եկել է՞։ Որ անձրև եկավ, ավտոշարասյունդ մինչև պարբրիսը խեղդվել էր ջրի տա՞կ։ Որ անձրև է եկել, քո ու Աննայի գլխին կես մետր ցեխ էր կապե՞լ։ ՄԵր քաղաքում թունավոր օդ ենք շնչում։ Դա ո՞ւմ վատ կառավարման պատճառով է։

Եկու օր է՝ Տոկիոյում կայֆավատ ես լինում․ պատահե՞լ է, որ նույն փողոցով երկու անգամ անցնես։ Երկու անգամն էլ նույն երթևեկությունն է՞ր։ Ուրիշ տեղ ապրողի համար հարցս տարօրինակ կլինի, բայց Երևանում ապրողի համար, Երևանի կենտրոնում երթևեկողի համար՝ ոչ։ Երևանի կենտրոնի նույն փողոցում առավոտ ուրիշ երթևեկության կարգ է, երեկոյան ուրիշ, հաջորդ օրը՝ լրիվ ուրիշ։ Երևանի քաղաքապետարանին հարող փողոցում վերջին 2 ամսում 6 անգամ երթևեկություն եք փոխել, ընդ որում, ամեն փոփոխության ժամանակ նախորդի գծերը մնում են, մի հատ շիլա-շփոթ է։ Ասում են էնքան ենք փորձում մինչև հասկանանք ոնց երթևեկությունը թեթևացնենք։

Մի քանի անգամ ասել եմ, էլի եմ ասում, Երևանի անտրամաբանական կառավարումից ես չեմ զարմանում, որովհետև էս քաղաքի քաղաքապետ է մեկը, որը կորոնավիրուսի ժամանակ Երևանի պարետն էր ու կայացնում էր էնպիսի որոշումներ, որ մազերդ բիզ-բիզ էին կանգնում․ նա որոշում էր հրապարակում, որ տան երեք անդամ միաժամանակ չեն կարող իրենց անձնական մեքենայով տեղ գնան, էն մեկին անպայման պետք է թողնեն տանը։ Տիգրան Ավինյանը որոշում էր, որ մարդ ու կին պետք է իրեց անձնական մեքենայով տեղ գնալիս դիմակ դնեն։ Հայաստանի ամենամեծ քաղաքը կառավարում է այ էդպիսի կառավարկան որակով մեկը։ Այ դրա համար էլ դու ցանկացած երկիր էլ գնաս, ուր ուզում ես, կզարմանաս, թե ինչու են մեզնից առաջ։ Գրազ գամ, որ Իրաքում ու Աֆխանստանում, Սիրիայում, որտեղ օր ու մեջ տեռոր ու պայթյուններ են փողոցներում, ավելի քիչ փոսեր կան, քան Երևանի ճամփեքին՝ Ավինյանի օրոք։

Իսկ Տոիկիոյի քաղաքապետին էլ չհանդիպեցի՞ր, հարցնես՝ ինքն է՞լ 8 տարի չի կարողացել մի մետրոյի կայարանի ծախսերի հաշվարկ անել։ Իսկ ճշտել ե՞ս, թե Տոկիոյի քաղաքապետը քանի առանձնատուն է գնել պաշտոնյա եղած ժամանակ։ Որ դա ճշտես, մի հատ էլ ճշտիր՝ իրենց քաղաքապետն է՞լ է ձմռանը աղ ու ավազով բեռնված բեռնատարը իր առանձնատան մոտ պահում, մինչ մյուս փողոցներում մեքենանելը սահելով են գնում։

Ճապոնիայի վարչապետի հետ որ հանդիպեցիր չհարցրի՞ր՝ Տոկիոյի փողոցներով երթևեկելիս քա՞նի մարդ է գցում տակը-սպանում, ու քեզ նման արդարանում, թե ես ի՞նչ կապ ունեմ իմ շարասյան հետ։ Ուսումնասիրել ե՞ս, ճապոնիայում էլ է՞ էդպես, որ քաղաքացիներից ամեն մեկի հաշվին հազարավոր դոլարներ պետական պարտք կուտակեն՝ ասֆալտ անելու համար ու հետն էլ ասֆալտով մունաթ գան մարդկանց վրա։ Կարող է՞ էդ դեպքում ճապոնացիները իշխանությանը փռեն ասֆալտին։

Կամ որ Ճապոնիայի վարչապետին հանդիպեցիր, չհարցրի՞ր՝ ինքն է՞լ իր ու իր կնոջ բոլոր հարազատներին պաշտոնի է նշանակել ու պետբյուջեն են մսխում։ Կամ գոնե իմացա՞ր, որ նախորդ վարչապետին ճապոնացիները քաղաքական աղբամանը նետեիցն, քանի որ նույն կուսակցական կոռուպցիայից էր արել, ինչը որ դուք՝ իբր դրամահավաքների ժամանակ։

Լավ, քանի որ համեմատում ես Երևանի փողոցների մաքրությունը Տոկիոյի փողոցների հետ, ասեմ, որ մենք էլ ունեինք քաղաք, որն աշխարհի ամենամաքուրն էր։ Խոսքը Ստեփանակերտի մասին էր, մեր Արցախի մայրաքաղաքը․ պատմում են, որ անգամ արցախյան պատերազմի ժամանակ մարդիկ արդեն գիտեին Գրադի համազարկերի հևողությունը, ու ամեն անգամ, երբ քաղաքում պայթում էր, մինչև հաջորդ զարկը դուրս էին գալիս ու մաքրում էդ տարածքը։ Բայց դու էդ քաղաքը սարքեցիր դժգույն-դժբախտ ու հանձնեցիր ու հիմա հպարտանում ես օտար քաղաքներով։

Կարևոր չէ, որ կա քաղաք, որտեղ աղբ չեն գցում, այլ այն է, որ քաղաքը չի հանձնում իշխանությունը։ Ի դեպ, դու գնացել ես մի երկիր, որտեղ խարակիրիի ինստիտուտ կա, ու պատերազմում պարտվելուց հետո ինքնասպանություններ են լինում իշխանության շարքերում։

Նիկոլ Փաշինյանը իրականում իր հրապարակումներով փորձում էր հերթական անգամ հայ ժողովրդին, հայաստանցիներին փնովել, ասել, թե դուք փնթի եք, ճապոնացիներն էլ են ձեզնից լավը։ Չի համեմատում իշխանությանը, համեմատում է ժողովրդին։ Նա ուղղակի ընկել է ժողովրդի հետևից։ Եվ ուրեմն ուզում եմ հարցնել՝ Ճապոնիայում է՞լ իրար նկատմամբ էդքան ատելություն կա, էնտեղի իշխանություն է՞լ է ատում ժողովրդին․ փոխադարձաբար։ Որովհետև միայն մարդկանց նկատմամբ ատելութունը կդրդի իշխանությանը վարվել այնպես, ինչպես վարվում ես դու։

Իսկ դու գիտե՞ս, որ Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան, որի հետ հանդիպել էիր, քո նման անդիպլոմ չէ, ունի իրավաբանի հիմնավոր կրթություն ու քո նման քայլելով չի եկել մտել միանգամից պետական կառավարման համակարգ ու մինչև վարչապետ դառնալը եղել է Ճապոնիայի պաշտպանության նախարար, գյուղատնտեսության նախարար, սենատոր, հետո նոր վարչապետ։

Կարճ ասած՝ դու արդեն 50 երկիր գնացել ես շրջագայունթյան, բայց չկա մի դրական փորձ, որ կիրառել ես մեր երկրում։ Որովհետև դու լավ ես մենակ խոսելուց։ Քանի որ համեմատություներով ես զբաղված, ասեմ, որ հենց այդ համեմատություններին որպես հետևանք, պետք է գաս ու պատադրես քո քաղաքային իշխանությունը գրել հրաժարականի դիմում՝ որպես մայրաքաղաքի աննախադեպ վատ կռավարիչ ու դու էլ գրես քո հրաժարականի դիմումը՝ որպես Հայաստանի երբևէ եղած ամենավատ ղեկավարող։

Կասկած չունեմ՝ եթե ձեր նման իշխանություն ունենան ճապոնացիները, հաստատ կվերականգնեն Տոկիոյում աղբամանները՝ աղբամանը նետելու համար։

Ճապոնիան ապագա կունենա, ով էլ լինի վարչապետը, բայց դու երկիրը էնպես գցեցիր ռելսերից, որ գերբնական ուժ պետք է ունենա քեզանից հետո եկողը, որ երկիրը էլի ռելսերին դնի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>