Նախարարությունում «բունտ» է հասունանում
Դիտել նաև
Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները
Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները
Նոր մանրամասներ հայ եւ ադրբեջանցի գործարարների հանդիպումից
Գլխավոր հարվածային թիրախը՝ ազգային ու հոգևոր բոլոր արժեքները
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք» թերթը գրում է.
«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում «բունտ» է հասունանում։ Բանն այն է, որ նորանշանակ նախարարը որոշել է «կուլտուրական» ձեւով ազատվել երկար տարիների փորձ ունեցող ստաժավոր աշխատակիցներից, բայց դա անում է ոչ պաշտոնապես։ Նա առաջին օրով ժողով է արել եւ սկսել հաթաթաներով եւ քամահրական տոնով խոսել աշխատակիցների հետ, թե ինձ պետք չեն նավթալինոտ կադրեր, պետք են երիտասարդ ու վերապատրաստված աշխատակիցներ։ Հստակ ժամ է դրել.
«8:30-ին ողջ նախարարությունը տեղում լինի, ինձ չի հետաքրքրում` ոնց կհասնեք»։ Այս, մեղմ ասած, գաղջ մթնոլորտը լուրջ դժգոհությունների տեղիք է տվել, ինչը հասել է նախարարին։ Նա էլ, փոխանակ անհանգստանա, ասել է` «Թող գնան, «բիրիքով» դիմում գրեն, հանկարծ չվախեցնեն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

