Հուշահամալիրի հիմնանորոգումը հերթական թալանի ծրագիր է․ Արթուր Չախոյան
Բլոգեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
«Հուշահամալիրի հիմնանորոգումը հիմնավորված չէ, դա պարզապես հերթական թալանի ծրագիր է։ Հուշահամալիրի տնօրենի հետ զրույցում, փաստաթղթերով հիմնավորված խախտումների և շինարարական աշխատանքների պայմանագրով նախանշված ժամանակահատվածում չավարտվելու մասով, նա ընդունեց իմ առաջ բերած հիմնավորումները»։
«Շինհրապարակը չի համապատասխանում պայմանագրի կետերի կահավորմանը։ Փաստաթղթով ամրագրված է, որ շինհրապարակը պետք է կահավորած լինի հավուր պատշաճի։ Բայց շինհրապարակը հավուր պաշաճի կահավորված չէ։ Շինհրապարակը պետք է ծածկվեր անթափանց ցանցով։ Քարերը վնասելով են հեռացրել և չեն համարակալել։ Բայց պայմանագրով գրված է, որ քարերը անվնաս պետք է հեռացվեն և համարակալվեն»,- նշել է Չախոյանը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։

