Չինաստանում զորահանդեսի մասնակցելուց հետո գնալ Ճապոնիա․ սա որպես անարգանք կարող է ընկալվել․ Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Չինաստանում մասնակցելով Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին, անմիջապես գնալ Ճապոնիա։ Չէ, սա չի կարելի անվանել բալանսավորման արտաքին քաղաքականություն մի շատ պարզ պատճառով` հարաբերությունների բալանսավորման դեպքում հակամարտող կամ թշնամական երկրների միջև հակամարտությանը կամ թշնամանքին վերաբերող երկու կողմերի բոլոր միջոցառումներին պետք է երկիրն առնվազն առաջին դեմքով խուսափի մասնակցել, որովհետև հակառակ կողմի համար դա միշտ անցանկալի է, իսկ արևելքում, որտեղ սիմվոլիզմը ունի մեծ նշանակություն, նաև անարգանք կարող է ընկալվել։
Պարզ օրինակ` պատկերացրեք մեր բարեկամ Հունաստանի, Կիպրոսի, Հնդկաստանի ղեկավարը մասնակցում է Բաքվում Հայաստանին հաղթելուն նվիրված զորահանդեսի… Ի՞նչ զգացումներ կունենանք»։

