Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Փաշինյանի ելույթին մարզերում արձագանքում են հայհոյանքով․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ինչպես արդեն նշել եմ, արձակուրդային այս ընթացքում այցելեցի Հայաստանի մի շարք բնակավայրեր, շփվեցի հատկապես սահմանամերձ համայնքներում բնակվող մեր հայրենակիցների հետ։ Նախորդ անգամ խոսեցի անվտանգային մտահոգություններից, որոնք թիվ մեկ տղում են։ Անվտանգությունից հետո հաջորդ մտահոգությունը սոցիալական վիճակից է։ Մարդկանց հարցնում եմ՝ ձեր կենսամակարդակում որևէ դրական փոփոխություն եղե՞լ է վերջին տարիներին։ Ասում են՝ ավելի վատ ենք ապրում։ Աշխատանքի տեղերը քիչ են, երիտասարդները, աշխատելու ունակ անձինք դուրս են գալիս սահմանամերձ շրջաններից, դատարկվում են։ Մարդիկ տարիներ շարունակ գյուղաշխատանքով են զբաղվել, որը ստաժ չի հաշվվում, և հիմա ընդամենը բազային թոշակ են ստանում։ Երաշտ տարի էր, բերք չունեն։ Միակ բանը, որ կարող էին որպես ձեռքբերում նշել, այն էլ համայնքներից ընդամենը մի քանիսում, ասֆալտն է։ Ասֆալտն էլ արագ փչանում է, որովհետև որակ չկա․ մարդիկ ասում են՝ փող ուտելու տեղ է, դրա համար են ասֆալտ անում, թե չէ Նիկոլը, որ ոչ մի ուղղությամբ մեր մասին չէր մտածել, ինչո՞ւ պետք է ասֆալտ աներ մեզ համար։ Բայց միևնուն է՝ ասֆալտն էլ իրենց կենսամակարդակը չի բարձրացնում։ Ասֆալտով ո՛չ վարկ են փակում, ո՛չ սառնարան լցնում, ոչ էլ երեխաներին շոր ու կոշիկ առնում։ Քա՞նի հազար ընտանիք կա մեր երկրում, որի համար ուղղակի մեծ փորձություն է երեխային դպրոցական պարագաների գնումը։ ՔՊ-ականներն այս օրերին աղմուկ էին հանում, որ Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 15 հազար պայուսակ էր բաժանում գյուղական համայնքների առաջին դասարանցիներին: Իսկ ո՞վ է մեղավոր, որ տասնյակ հազարավոր ընտանիքներ դպրոցական պարագաների կարիք ունեն։

Կիսատ պռատ ասֆալտ եք անում ու ձեր առաքելությւոնը համարում ավարտված։ Դա էլ անում եք ժողովրդին պարտքի տակ գցելով։ Ի միջի այլոց, էս ասֆալտի թեմայով մեղքի շատ ծանրակշիռ բաժին ունի նախորդ իշխանությունը․ մարդկանց կարոտ էր թողել ասֆալտին, դրա համար էլ հիմա սա ամեն ինչ վարի է տալիս, ու մի հատ ասֆալտով սվաղում․ աղքատությունը աճե՞լ է․ զաթո ասֆալտ ենք անում, Արցա՞խ ենք հանձնել, զաթո ասֆալտ ենք անում։

Գյուղացիները դժգոհում են, որովհետև տեսնում են իրենց ու իրենց շրջապատի աղքատության ֆոնին օր-օրի չաղացող, հարստացող, գլթիկ լցնող ՔՊ-ական պաշտոնյաներին։

25 տոկոս աղքատության ֆոնին ասում է՝ երբեք էսքան բարեկեցիկ չեն եղել։ Եթե նկատի ունի ՔՊ-ականներին, համաձայն եմ, երբեք այդքան բարեկեցիկ չեն եղել․ 2018-ի հայտարարագրում ՔՊ-ականը նշել էր 500 հազար դրամ աշխատավարձ, հիմա նշում է 22,5 մլն դրամ։ Այո, ՔՊ-ականների մոտ բարեկեցության բարձրացում է, բայց դա ժողովրդի հետ կապ չունի։ Ժողովրդի հետ կապ ունի այ էն վերցրած 14 մլրդ դոլար վարկը։

Երկար տարիներ է, որ զբաղվում եմ լրագրությամբ և աշխատանքի բերումով լինում տարբեր համայնքներում, բայց ասեմ, որ այսպիսի խեղճություն երբեք չեմ նկատել։ Արագ զարգացող աշխարհի ֆոնին, գիտական ու տեխնոլոգիական էս առաջընթացի ֆոնին մարդիկ էն պայմաններում են ապրում, որ ցավում ես, խղճոմ ես, որ կյանքները անցնում է, ապրում-մահանում են էդպես էլ չիմանալով, թե իրենց գյուղից դուրս ինչ կա։

Ու բնական է, որ էդ մարդիկ դժգոհում են իշխանությունից, որովհետև խաբվել են․ իրենց այդ կենցաղից հոգնելով, փոփոխությունների համար ձայն են տվել Նիկոլին, բայց 8 տարին լրանում է իշխանության, նույն պայմաններում են ապրում, եթե ոչ՝ ավելի վատ։ Ու դա էլ մենակ խոսում է, խոսում ու խոսում, խոսում է շատ, անիմաստ ու բացարձակ սուտ։

Ովքեր ճանաչում էին, թիվ մեկ հարցը գիտե՞ք որն էր․ լավ էս ընդդիմությունը ո՞նց չի կարողանում Նիկոլին վռնդել, ավելի կոպիտ բառապաշարով էին ասում։ Բոլորը դա էին ասում՝ հա խոսում ու խոսում եք, ռադ արեք սրանց։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը կենսական պահանջ է դարձել, յուրաքանչյուրի համար գոյության չափ կարևոր պահանջ․ նա պետք է գնա, որ մարդիկ ապրեն։ Հիշեցի Նիկոլի ելույթը, թե՝ իրեն ամենաշատը մեղադրում են, որ «ՀՀ նախկին նախագահները մեր քաղաքական կյանքում դեռ գոյություն ունեն» ու պարզեցի, թե ինչքան է իրականությունից կտրված այդ խոսքը։ Մարդիկ հիմնականում մեղադրում էին Քոչարյանին, որ Նիկոլը դեռ իշխանության է։ Մեղադրանքները արդարացի եմ համարում։ Իրենք 8 տարի է՝ լավ ապրելու հույսով յոլա են գնում։ Մտել եմ տներ, որտեղ մանկահասակ երեխաները չգիտեն խաղալիքն ինչ է։ Վստահեցնում եմ, որ մենք՝ Երևանում, չենք պատկերացնում ինչերի միջով են անցնում գյուղերի մեր ժողովուրդը։ Եթե ուզում եք իմանալ ծայրահեղ աղքատությունը ինչ դեմք ունի, պետք է այցելել-տեսնել։ Այդ մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվի, եթե անգամ նպաստ բարձրացնեն, նրանց կտրուկ փոփոխություն է պետք, իրենց մասին մտածող իշխանություն։

Վարդենիսում մեկը, որ նիոլական է եղել, ասում է՝ ասում էր Ղարաբաղը կտանք, լավ կապրենք, 5 տարի է՝ տվել է, մեռա սպասելով, թե երբ եմ լավ ապրելու։ Հլա որ Ղարաբաղը կար, էնտեղից էժան վառելափայտ էինք բերում, հիմա էդ աղբյուրը այլևս չկա, հոսանքն ու գազն էլ թակ է։ Ձմռանը մարդկանց տանը ընդամենը 10-11 աստիճան տաքություն են կարողանում ապահովել։ Դա Նիկոլի խերն է, նրան բերել են, որ լավ ապրեն։ Ասում է՝ բարեկեցության պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա ենք։ Այո, դուք էդ մակարդակի վրա եք, իսկ ժողովո՞ւրդը։

Ու էդ պայմաններում ապրելիս մենակ հիմարը չի ուզենա վռնդել իշխանությանը։ Այո, պետք է իշխանափոխություն անես, պետք եղավ՝ 10 անգամ անես, մինչև բերես մեկին, որ քեզ էդ վիճակից հանի։ 7 տարի իշխանության է, ու չեն հիշում մեկ օր, որ երջանիկ եղած լինեն, մանր-մունր բաները չեմ հաշվում, անձնական փոքրիկ ձեռքբերումը չեմ հաշվում, մի բան, որից մեր երկիրը, մեր ժողովուրդը իրեն բավարարված զգա։ Ո՞նց կարող է կառավարությունը, խորհրդարանը աեն շաբաթ հարյուրավոր որոշումներ կայացնեն, օրենքներ հանեն, բայց մարդը մնա նույն սոցիալական չարքաշ վիճակում, ո՞ւմ համար են ձեր որոշումները։

Երբ մարդկանց հետ մի քիչ երկար ես խոսում, իշխանության բերած ողբերգությունները թվարկելուց հետո պարտադիր գալիս-հասնում են արդեն էն թեմային, թե՝ բա լավ, բա սա ո՞նց եկավ, ո՞վ բերեց ու կապեց մեր ջանին։ Հիմնական արձանագրումն էր, որ Նիկոլը հենց էնպես չի եկել, նա բերվել է, և ավելի շատ են քննարկում, թե սա ինչ պայմանավորվածություն էր։ Այս թեմային անդրադարձել եմ ու մի օր էլի կանդրադառնամ։

Կարճ ասած՝ ժողովրդի հետ հանդիպումից վերջին արձանագրումը, որով ուզում եմ ամփոփել թողարկումը, այն է, որ մարդիկ պատրաստ չեն ևս մեկ ժամկետ իշխանության ղեկին տեսնել նրան։ Նրանք ձանձրացել են այդ կերպարից, ճղճղան ձայնից, ստերից, իրենց վիճակից, իրենց շարունակ վատացող առօրյայից։

Հայաստանում ոչ մի իշխանություն երեք ժամկետ չի գնացել․ Լևոն Տեր-Պետրոսյանը չկարողացավ ավարտին հասցնել կառավարման երկրորդ ժամկետը, Ռոբերտ Քոչարյանը ավարտեց պաշտոնավարումն ու հրաժեշտ տվեց, Սերժ Սարգսյանը փորձեց երրորդ ժամկետ գնալ, չստացվեց նրա մոտ։ Երրորդ ժամկետ գնալ չի ստացվի նաև Նիկոլին, ժողովուրդը դրան պատրստ չէ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>