«Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր». Սիրանուշ Սահակյան
«Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր»,- «Ազատության»-ը փոխանցել է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:
Իրավապաշտպանի խոսքով՝ գերիներն օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Առանց անուններ հնչեցնելու Սահակյանը միայն տեղեկացրել է, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլ մյուս գերիների շրջանում: «Ցավոք, չեմ կարող որոշակիացնել ... Այսինքն՝ Կարմիր Խաչի այցելությունների դադարից հետո նման փորձեր են եղել, կրկնվել են, ինչը ցույց է տալիս ուղղակի կապը Կարմիր Խաչի գործունեության դադարեցման, մեկուսացվածության և մարդկային տառապանքների հետ»,- ընդգծել է իրավապաշտպանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

