ՔՊ-ականների ղեկավար Փաշինյանն իր ընտանիքի անդամների հետ, հարկատուների հաշվին, մեկնել է Չինաստան
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի և դստեր հետ ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Թիենծինի «Բինհայ» միջազգային օդանավակայանում պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման արարողությունը: Դիմավորել են ՉԺՀ Առողջապահության ազգային հանձնաժողովի ղեկավար պարոն Լեյ Հայչաոն և Թիենծին քաղաքի ժողովրդական քաղաքական խորհրդատվական համաժողովի նախագահ պարոն Շենգ Մաոլին:
ՔՊ ղեկավար Փաշինյանը հանդիպե է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: ՔՊ ղեկավարը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

