«Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի»,- Գագիկ Ծառուկյան Վարդաշենում մարդիկ ապրում են` ամեն օր փլուզման պայմաններում (տեսանյութ) Վաղարշապատի «նորընտիր» համայնքապետը հասցրել է բարձրացնել իր և իր թիմակիցների աշխատավարձերը (տեսանյութ)
15
Նիկոլն օտար է յուրայինների մեջ և յուրային` օտարների մեջ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրապարակային հայտարարություն՝ Եկեղեցու դեմ արշավանքը դադարեցնելու պահանջով Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվից 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Վեհափառ Սկանդալային հայտարարություն․ ՀՀ-ում Իրանի դեսպանն ո՞ւմ է մեղադրում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով «Զանգեզուրի միջանցքը»՝ «ԹՐԻՓՓ» փաթեթավորմամբ․ ի՞նչ պետք է անել և ո՞րն է մեր այլընտրանքը Շա՞հ, թե Այաթոլլա, միասնական Իրա՞ն, թե՞ երկրի փլուզում. ի՞նչ է սպասվում Իրանին, և ինչպե՞ս այդ ամենը կազդի Հայաստանի անվտանգության վրա (մաս 3-րդ) ԱԺ առաջիկա ընտրությունները ճակատագրական են լինելու ՀՀ-ի համար Ոսկու և արծաթի կտրուկ թանկացումը վկայում է այն բանի մասին, որ աշխարհը կանգնած է նոր մեծ արհավիրքի առջև Պատերազմ Արցախում
Նիկոլն օտար է յուրայինների մեջ և յուրային` օտարների մեջ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել․ նրանք մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ Իրանը բացել է իր օդային տարածքը Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է մարդատար տրանսպորտային միջոցների համար Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» «Այսօրվա խեղճությունը մեր ժողովրդին սազական չէ։ 2026-ը պետք է դառնա խեղճության հաղթահարման տարի»,- Գագիկ Ծառուկյան Հրապարակային հայտարարություն՝ Եկեղեցու դեմ արշավանքը դադարեցնելու պահանջով Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվից 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Վեհափառ Իրանը կարմիր քարտ է ցույց տալիս Հայաստանին․ «Կարճ ասած» Վարդաշենում մարդիկ ապրում են` ամեն օր փլուզման պայմաններում (տեսանյութ) Վաղարշապատի «նորընտիր» համայնքապետը հասցրել է բարձրացնել իր և իր թիմակիցների աշխատավարձերը (տեսանյութ) 9 միլիոն դրամ՝ չկատարված աշխատանքի համար (տեսանյութ) Վիգեն Էուլջեքջյանն այս պահին Զինվորական քննչական գլխավոր վարչությունում է՝ հարցաքննության Հունվարի 18-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում Դասի ժամին Օհանավանի ուսուցիչներին ու աշակերտներին տարել են կարգալույծների պատարագին․ ուխտերթը չեղարկվել է Զինծառայողի մահվան դեպքով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն Քանի դեռ գերության դաժան ճիրաններում եք, ես հանգիստ չեմ ունենալու` երդվում եմ․ ադրբեջանական գերությունից վերադարձած Հեղուկ գազի դեֆիցիտ է ստեղծվում՝ ադրբեջանական «քաղաքական բենզինի» իրացումն ապահովելու համար Սկանդալային հայտարարություն․ ՀՀ-ում Իրանի դեսպանն ո՞ւմ է մեղադրում․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՔՊ-ի իշխանության 8 տարիների ընթացքում Շիրակում գրադարանների «ջարդ» է կազմակերպվել՝ 52 փակված գրադարան Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նիկոլ Փաշինյանը «պետական» ընտրակաշառք է բաժանում (տեսանյութ) Մենք մտահոգված ենք, որ ԱՄՆ-ն կարող է TRIPP-ն օգտագործել իր քաղաքականության շրջանակներում․ ՀՀ-ում Իրանի դեսպան Թղթային «ինքնիշխանություն» ընդդեմ փաստացի վասալության Ակնհայտ է՝ հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր, և դա շատ լավ նորություն է. Փաշինյան «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարություն. ԱԳՆ 4 գերու դիմաց Հայաստանը փոխանցել է 2 սիրիացի վարձկանների, որոնք գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ժամանակ Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ հանձնվեցին Հայաստանին

Հայ-չինական համատեղ հայտարարություն է ընդունվել

ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստան-Չինաստան համատեղ հայտարարությունը, որում ասվում է.

«Հայաստանի Հանրապետությունը եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր),

հիմնվելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա,

համակարծիք լինելով, որ 1992 թվականի ապրիլի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունները զարգացել են դինամիկ կերպով, իսկ երկու երկրների միջեւ համագործակցությունը տարբեր ոլորտներում հասել է դրական արդյունքների,

լիովին հանձնառու լինելով ընդլայնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ու տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղության ու կայունության խթանման գործում,

համաձայնության են եկել հաստատել ռազմավարական գործընկերություն՝ շարունակելով առաջնորդվել երկկողմ հարաբերությունների հիմնարար սկզբունքներով, որոնք բնորոշվում են հավասարությամբ, փոխադարձ հարգանքով եւ վստահությամբ, ինչպես նաեւ փոխշահավետ համագործակցությամբ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Կողմերն առաջնորդվում են խաղաղ գոյակցության սկզբունքներով՝ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ագրեսիայի բացառման, ներքին գործերին չմիջամտելու, հավասարության եւ փոխադարձ շահի, ինչպես նաեւ խաղաղ գոյակցության սկզբունքներով։

Կողմերը հարգում են միմյանց կողմից յուրաքանչյուրի ազգային առանձնահատկություններին համապատասխան ընտրված զարգացման ուղիները եւ երկկողմ հարաբերությունների մասով քաղաքականության հարցում անկախ որոշումների կայացումը։ Կողմերը հանդես են գալիս որպես միմյանց համար վստահելի գործընկերներ, ձեռնպահ են մնում այնպիսի գործողություններից, որոնք վնասում են մյուս կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ զարգացման շահերին, կամ ցանկացած գործողությունից, որը խախտում է երկու երկրների միջև փոխադարձ վստահությունն ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը։

Հայկական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումն ի աջակցություն «Մեկ Չինաստանի» սկզբունքի՝ ճանաչելով, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, եւ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունն է. վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձեւի եւ աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին։

Չինական կողմը վերահաստատում է իր ամուր աջակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը։ Չինաստանն աջակցում է հայկական կողմի կողմից առաջարկված խաղաղության օրակարգին եւ ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Կողմերը հավատացած են, որ առճակատում խրախուսող աշխարհաքաղաքական ինտրիգները որեւէ նպատակի չեն կարող ծառայել, եւ համատեղ հանդես են գալիս այն քայլերի դեմ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը եւ հրահրում նոր էսկալացիա։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կանոնավոր կերպով անցկացնելու երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ, ինչպես նաեւ ընդլայնելու հաղորդակցությունը կենտրոնական եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ կուսակցությունների միջեւ՝ փորձի փոխանակման եւ համագործակցության ամրապնդման նպատակով։

Կողմերն էապես կարեւորում են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հետագա համագործակցությունը եւ ընդգծում են խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ քաղաքական երկխոսության խթանման գործում։

Կողմերն ընդգծում են երկու երկրների կառավարությունների միջեւ հաղորդակցության մեխանիզմների հետագա զարգացման անհրաժեշտությունը՝ զարգացման եւ անվտանգության հարցերի շուրջ տեսակետների փոխանակման նպատակով։

Կողմերը պատրաստակամ են ամրապնդել իրավական եւ դատական ոլորտներում համագործակցությունը եւ փոխանակումը ՝ հավասարության, փոխադարձ շահի եւ հարգանքի հիման վրա։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու իրավապահ եւ անվտանգության ոլորտում համագործակցությունը, գործադրելու համատեղ ջանքեր՝ ահաբեկչության, սեպարատիզմի, ծայրահեղականության, կիբեռհանցագործությունների եւ այլ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ։

Կողմերը շարունակելու են ընդլայնել միջտարածաշրջանային համագործակցությունը։

Կողմերը շարունակելու են հարստացնել քաղաքական եւ պայմանագրային-իրավական հիմքերը՝ տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՌԵՎՏՈՒՐ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Կողմերը ողջունում են վերջին տարիներին երկկողմ առեւտրի կայուն աճը եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու դրա հետագա աճի ուղղությամբ, այդ թվում՝ հայկական արտադրանքի արտահանման խթանման եւ դրանց՝ չինական շուկա մուտք գործելու, ինչպես նաեւ Հայաստանում չինական ընկերությունների ներդրումների ներգրավման նպատակով։ Հայաստանը ողջունում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխանակումները եւ համագործակցությունը՝ առեւտրի եւ ներդրումային ներուժի ընդլայնման նպատակով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիայի աղբյուրները, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը եւ այլն։

Կողմերը ճանաչում են Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի էական դերը Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործում եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը շարունակելու կանոնավոր կերպով գումարել Հանձնաժողովի նիստերը եւ ջանքեր գործադրել դրա որոշումների համապարփակ իրագործման ուղղությամբ, ինչի համար երկու կողմերն էլ բարձրացնում են Հանձնաժողովի համանախագահների մակարդակը։

Չինաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներմուծման եւ արտահանման տոնավաճառին, Չինաստանի ծառայությունների առեւտրի միջազգային տոնավաճառին, Գլոբալ թվային առեւտրի ցուցահանդեսին, Չինաստանի սպառողական ապրանքների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի միջին եւ փոքր ձեռնարկությունների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներդրումների եւ առեւտրի միջազգային տոնավաճառին եւ այլ խոշոր ցուցահանդեսների։ Չինական կողմն աջակցում է հայկական կողմին բարձրորակ ապրանքների առաջխաղացման եւ վաճառքի համար առցանց հարթակների օգտագործման հարցում։ Հայաստանը նույնպես ողջունում է չինական կողմի ակտիվ մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին, այդ թվում՝ «EXPO Food and Drinks», «ArmProd EXPO», «Build EXPO», «Industrial Armenia EXPO», «DigiTec Expo», «ArmHighTech Exhibition» ցուցահանդեսներին, եւ այլն։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ առավել մեծացնելու փոխադարձ ներդրումները՝ այնպիսի ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու նպատակով, ինչպիսիք են արդյունաբերությունը, տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, էներգետիկան եւ այլն, խթանելու բարձրորակ համագործակցությունը։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ քննարկելու առեւտրատնտեսական ոլորտին վերաբերող պայմանագրային-իրավական դաշտի կատարելագործումը, եւ ակտիվորեն ուսումնասիրում են առեւտրի եւ ներդրումների ընթացակարգերի ազատականացման եւ դյուրացման համար ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը։ Կողմերը վերահաստատում են իրենց վճռական դիրքորոշումը՝ պաշտպանելու բազմակողմ առեւտրային համակարգը, որի հիմքում ԱՀԿ-ն է, եւ աջակցում են Զարգացման համար ներդրումների դյուրացման (IFD) համաձայնագրի ներառմանը ԱՀԿ-ի իրավական կառուցվածքի մեջ։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու զարգացման մասով համագործակցությունը եւ մշակելու հնարավորություններ Հայաստանում ավելի մեծ թվով փոքրեւ գեղեցիկ սոցիալական ծրագրերի իրականացման համար։ Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնում Չինաստանին՝ շարունակական տեխնիկական աջակցության համար, ներառյալ՝ մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրերը։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Մասնավորապես Կողմերը բարձր են գնահատում երկու երկրների միջեւ հաստատված առանց վիզայի ռեժիմը, որը նշանակալիորեն խթանում է զբոսաշրջությունը, ամրապնդում է ժողովուրդների միջեւ շփումները եւ ընդլայնում տնտեսական, սոցիալական ու մշակույթային կապերը։ Կողմերը համաձայնում են, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթերի գործարկումը լրացուցիչ խթան է ծառայում զբոսաշրջության ոլորտում համագործակցության համար։ Չինաստանը ողջունում է Հայաստանի մասնակցությունը Չինաստանի զբոսաշրջության ամենամյա միջազգային ցուցահանդեսին (CITM) եւ այլ զբոսաշրջային ցուցահանդեսների։

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կողմերը հայտնում են իրենց հետաքրքրվածությունը՝ խթանելու փոխշահավետ համագործակցությունը գիտության եւ տեխնոլոգիաների, կրթության եւ լեզվի ուսուցման մասով փոխանակումների ոլորտներում։ Կողմերը մշակութային փոխանակումն ու երկխոսությունը խթանելու այդ թվում՝ Հայաստանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտում, հայերեն եւ չինարեն լեզուների ուսուցումն ու տարածումը ։ Կողմերը կքննարկեն համագործակցության ամրապնդումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվային կրթությունը եւ մասնագիտական կրթությունը։ Կողմերն ակտիվորեն աջակցում են միմյանց դասական ստեղծագործությունների թարգմանության ու հրատարակման գործընթացին։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու գիտահետազոտական ինստիտուտների միջեւ փոխանակումներին, ամրապնդելու փոխշահավետ համագործակցություն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում, խթանելու գիտատեխնիկական ձեռքբերումների կիրառումը եւ նոր առաջընթաց ապահովելու իրենց գիտատեխնոլոգիական համագործակցության հարցում։

Կողմերն ընդգծում են տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության եւ արհեստական բանականության ոլորտներում համագործակցության կարեւորությունը եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խթանելու ինկուբացիոն կենտրոնների, գիտության եւ տեխնոլոգիաների պարկերի, նորարարական կենտրոնների եւ համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծումը՝ որպես համագործակցության հնարավոր հարթակ դիտարկելով Հայաստանի «Ինժեներական քաղաք» եւ «Ակադեմիական քաղաք» նախագծերը։

Կողմերը համաձայնում են ընդլայնել համագործակցությունը մշակույթի ոլորտում, ձեռնարկել ակտիվ ջանքեր՝ փոխադարձության հիմունքներով կազմակերպելու Մշակույթի օրեր եւ այլ միջոցառումներ՝ ։ Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու մշակույթային արժեքների պահպանման եւ մշակույթային ժառանգության պաշտպանության հարցերում, ինչպես նաեւ խորացնելու համագործակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում։ Որպես հնագույն քաղաքակրթություններ եւ Ֆորումի ակտիվ մասնակիցներ՝ Կողմերը պատրաստ են ակտիվորեն համագործակցել Ֆորումի շրջանակներում։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունն առողջապահության, զբաղվածության, սոցիալական ապահովության, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում եւ ամրապնդելու փոխանակումները կինոյի, մեդիայի եւ փորձագիտական կենտրոնների ոլորտներում։

Կողմերն աջակցում են անձնակազմի փոխանակումների հետագա դյուրացմանը։

Կողմերը թվայնացումն ու թվային փոխակերպումը դիտարկում են որպես երկկողմ համագործակցության առաջնահերթ ոլորտ եւ պատրաստ են իրականացնել համատեղ նախագծեր՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նպատակով։ Կողմերը նաեւ հայտնում են հետաքրքրվածություն՝ փորձի փոխանակման հարցում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբեռանվտանգությունն ու հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։

Կողմերը համաձայնում են, որ տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա խորացումն ու տրանսպորտային փոխադրման դյուրացման խթանումը՝ ազգային ինքնիշխանության եւ իրավազորության նկատմամբ հարգանքի, հավասարության եւ փոխադարձության հիման վրա, նպաստում են տարածաշրջանային փոխկապակցվածության բարելավմանը եւ տնտեսական ու առեւտրային զարգացման խթանմանը։
ԳԼՈԲԱԼ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կողմերը հավատարիմ են մնում ՄԱԿ-ի վրա հիմնված միջազգային համակարգի, միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային իրավակարգի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներից ու սկզբունքներից բխող միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի պաշտպանությանը

Կողմերը պատրաստակամ են շարունակելու ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում, աջակցել միմյանց՝ միջազգային եւ տարածաշրջանային հարցերում ավելի մեծ դերակատարություն ունենալու գործում, համատեղել ուժերը՝ նպաստելու հավասարության եւ կարգուկանոնի վրա հիմնվածբազմաբեւեռ աշխարհի ձեւավորմանը եւ փոխշահավետ ու ներառական տնտեսական գլոբալացմանը, ինչպես նաեւ համատեղ խթանել նոր տիպի նորատիպ միջազգային հարաբերությունների եւ ընդհանուր ապագա ունեցող մարդկության համայնքի կառուցումը։ Կողմերը համոզված են, որ բոլոր մարդու իրավունքներն ունիվերսալ են, անբաժանելի, փոխկապակցված եւ միմյանցով պայմանավորված։ Մարդու իրավունքների խթանումը եւ պաշտպանությունը պետք է իրականացվեն ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ միջազգային իրավունքին համապատասխան։

Կողմերը վերահաստատում են, որ զարգանալու իրավունքը՝ որպես ունիվերսալ եւ անօտարելի իրավունք, մարդու իրավունքների անբաժանելի մասն է։ Կողմերը պատրաստակամ են խթանել արդյունավետ միջազգային համագործակցություն՝ զարգացման իրավունքն իրագործելու եւ զարգացումը խոչընդոտող արգելքները վերացնելու նպատակով։

Հայկական կողմը ողջունում է չինական կողմի կողմից առաջ քաշված Գլոբալ զարգացման նախաձեռնությունը, Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը եւ Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունը եւ մասնավորապես այնպիսի հայեցակետեր, ինչպիսիք են բոլոր երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների եւ սկզբունքների պաշտպանությունը եւ երկխոսության միջոցով բոլոր վեճերի խաղաղ կարգավորումը, զարգացման առաջնահերթությունը, մարդկանց առաջնային եւ կենտրոնական տեղում դիտարկելը, նորարարության ուժի բացահայտումը, աղքատության նվազեցումը, կլիմայի փոփոխության հարցերին անդրադառնալը եւ կանաչ զարգացման խթանումը։ Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ արագացնելու ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, համատեղ պաշտպանելու միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը եւ խթանելու քաղաքակրթությունների միջեւ փոխանակումները եւ փոխադարձ ուսուցումը։

Կողմերը կխորացնեն քաղաքականության համակարգումը, ինչպես նաեւ կխթանեն զարգացման ծրագրերի միջեւ սիներգիան «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (ԳՃՆ) շրջանակներում եւ իրենց համագործակցությունը ԳՃՆ-ի շրջանակներում կբարձրացնեն նոր՝ բարձր որակի զարգացման մակարդակի՝ ի շահ երկու երկրների եւ դրանց ժողովուրդների։ Հայաստանը, որպես առաջին երկրներից մեկը, որը մասնակցել է ԳՃՆ համագործակցությանը, պատրաստ է Չինաստանի հետ համագործակցել՝ ակտիվորեն խթանելու ԳՃՆ-ի եւ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համապատասխան նախագծերի իրականացումը եւ ապահովելու այդ նախագծերի անվտանգ եւ հաջող ընթացքը։

Չինական կողմը ողջունում է հայկական կողմի ցանկությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ եւ աջակցում է հայկական կողմին ՇՀԿ-ում իր իրավական կարգավիճակի բարելավման հարցում։

Հայկական կողմը սատարում է ՇՀԿ-ի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը, պետական սահմանները չխախտելը, ագրեսիայի փոխադարձ բացառումը, ներքին գործերին չմիջամտելը, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ուժ կամ դրա սպառնալիք չկիրառելը։ Այս սկզբունքները Հայաստանի խաղաղության օրակարգի անբաժանելի մասն են եւ նպաստում են Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության ապահովմանը։

Չինական կողմը ողջունում է Հայաստանի անդամակցությունը Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ) եւ պատրաստ է խորացնել համագործակցությունը հայկական կողմի հետ ԵՆԱԲ-ի շրջանակներում եւ համատեղ աջակցել ԵՆԱԲ-ին՝ ավելի լավ ծառայելու իր զարգացող անդամների ենթակառուցվածքների շինարարության եւ կայուն զարգացման պահանջներին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan