Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան
12
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Պատերազմ Արցախում
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան

Լևոն Զուրաբյանը մերկացնում է Նիկոլ Փաշինյանին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, նկատենք՝ միանգամայն փաստարկված, բացահայտել է Նիկոլ Փաշինյանի թարմ ստերը, պատկերավոր ասած՝ գործնականում մերկացրել է նրան, դեմ տվել իրականության պատին ու ցույց տվել խոցելի կետերը: 
Այսպես, Լևոն Զուրաբյանը նախ գրել է
«Օգոստոսի 8-ին Հայաստանի հետ փաստաթղթերը ստորագրելիս` ԱՄՆ նախագահ Թրամփը ասել է բառացիորեն հետևյալը.

"Armenia is also creating an exclusive partnership with the United States to develop this corridor, which could extend for up to 99 years. And then they promise in 99 years, they'll extend it, right? You'll promise, but we anticipate significant infrastructure development by American companies." (Տես´ կից տեսանյութը).
Թարգմանաբար.
«Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում Միացյալ Նահանգների հետ այս միջանցքը զարգացնելու համար, որը կարող է տևել մինչև 99 տարի: Եվ հետո նրանք խոստանում են 99 տարուց հետո երկարաձգել այն, այդպես չէ՞ (Այդ պահին Թրամփը նայում է Փաշինյանի կողմը, որը չի էլ հասկանում, որ իրեն բան են հարցնում, իսկ Ալիևը ուղղակի չարախնդում է Թրամփի հեգնանքի վրա): Դուք կխոստանաք, մենք էլ նախատեսում ենք զգալի ենթակառուցվածքային զարգացում ամերիկյան ընկերությունների կողմից:»
Հեղինակավոր Reuters գործակալությունը այս կապակցությամբ գրում է, որ Հայաստանը բացառիկ հատուկ իրավունքներ է տալիս ԱՄՆ-ին` տրանսպորտային միջանցքի կառուցելու համար, որը ԱՄՆ-ը վերավարձակալությամբ փոխանցելու է մասնավոր ընկերությանը:
Փաշինյանը այսօրվա ասուլիսում, ինչպեսև Արարատ Միրզոյանը Պետրոսին տված հարցազրույցում, հերքում են այս տեղեկությունները և Թրամփի մատնանշած 99 տարվա վերաբերյալ պայմանավորվածության գոյությունը:
Ու՞մ հավատանք:
Կարո՞ղ ա` Փաշինյանն ու Միրզոյանը չեն էլ հասկանում, ի´նչ են բանակցել»:
--
Տեսանյութի հղումը՝ 
https://www.facebook.com/watch/?v=765551129774603
---
Մեկ այլ գրառմամբ Լևոն Զուրաբյանը նկատում է. 
«Փաշինյանի նոր սուտը կամ՝ ե՞րբ կհրապարակվի 2019 թվականի խաղաղության  պլանը
Խոսելով այսօրվա ասուլիսին օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի մասին` Փաշինյանը փորձել է հակադարձել նրանց, ովքեր ասում են, որ հռչակագիրը իրավական ուժ չունի և չի կարող դիտարկվել որպես խաղաղության համաձայնագիր:
Փաշինյանն ասել է.
«Հիմա ասում են դա «հռչակագիր է»՝ իբր դրանով ուզում են նսեմացնել «հռչակագրի» նշանակությունը: Ես Ձեզ համար նորություն ունեմ և դուք գնահատեք լավ նորություն է, թե՝ վատ:
Ղարաբաղի հակամարտության ողջ ընթացքում այն փաստաթուղթը, որը 1994 թվականից մինչև վերջ բանակցվել է, անունը եղել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության Նախագահների միջև Հռչակագիր»: Այսինքն, եթե «հռչակագիրը» էդպիսի վատ կարգավիճակ ունեցող փաստաթուղթ է, ուրեմն ինձնից նախորդները երեսուն տարի, այսինքն՝ 1994 թվականից մինչև 2018 թվականը, մեր բոլորի ռեսուրսները, էներգիան, նահատակների կյանքը զոհաբերել են «ոչինչ չարժեցող» մի թուղթ բանակցելու վրա: Թող իրենք էսօր ասեն, որ երբ իրենք «հռչակագիր» էին բանակցում, դա ոչ մի նշանակություն չուներ և թող խոստովանեն, որ խաբել են ժողովրդին:»

Փաշինյանն, ինչպես միշտ, ստում է: Մինսկի խմբի հովանու ներքո քննարկվող այն փաստաթղթերը, որոնք արդեն հրապարակվել են, ունեն հետևյալ կարգավիճակներ:
1. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համապարփակ համաձայնագիր (Всеобъемлющее соглашение по урегулированию нагорно-карабахского конфликта): 1997 հուլիս:
2. Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր (Соглашение о прекращении нагорно-карабахского конфликта): 1997 դեկտեմբեր:
3. «Ընդհանուր պետություն» անունն ստացած փաստաթուղթը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության զինված հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքների մասին», և, ինչքան էլ տարօրինակ է, վերնագրում չունի փաստաթղթի կարգավիճակի նկարագրություն, բայց «համաձայնագիր» հասկացությունը կիրառվում է «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին» վերնագրած ենթաբաժնի վերաբերյալ (О принципах всеобъемлющего урегулирования нагорно-карабахского вооруженного конфликта, Соглашение о статусе Нагорного Карабаха»): 1998 նոյեմբեր:
Այս ամենը կարող եք գտնել նշված թվականներին ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովի անձնական կայքում (տե´ս մեկնաբանությունը): Մյուս փաստաթղթերը մինչև հիմա հրապարակված չեն որեև հեղինակավոր աղբյուրի կողմից: Բայց այսքանն էլ բավարար է հասկանալու համար, որ սերիական ստախոս Փաշինյանը հերթական սուտն է կիրառում իր ձախողումները պարտակելու նպատակով:
Ի դեպ, Նիկոլ, ե՞րբ ես վերջապես հրապարակելու 2019 թվականին քո սեղանին դրված կարգավորման պլանները, որոնք դու, քո իսկ խոստովանությանբ, մերժել ես` որ փրկես Հայաստանի անկախությունը:
Իսկը ժամանակն է հրապարակելու այդ պլանը և ապացուցելու մեր հանրությանը, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացված այս առաջարկը պարունակել է սպառնալիքներ մեր անկախության համար և հենց այդ պատճառով էլ մերժվել է քո կողմից»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>