Հարմար պահի Ադրբեջանը կարող է ուժային եղանակով «ապահովել» Հայաստանի հանձն առած այդ պարտավորությունը
Վաշինգտոնում Ադրբեջանի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայաստանի գործող վարչապետը դրել է մի փաստաթղթի տակ ստորագրություն, որում պարտավորվել է Սյունիքով «անխոչընդոտ» անցում տրամադրել Ադրբեջանին։
Թե ինչպիսին կլինի ԱՄՆ հաջորդ վարչախմբի նպատակները, կամ ինչպես կպայմանավորվեն ԱՄՆ մասնակցության ֆորմատի ու պարտավորությեւնների խնդրում, կամ ոչինչ էլ չեն պայմանավորվի, անհայտ է, սակայն հարմար պահին Ադրբեջանը կարող է ուժային եղանակով «ապահովել» Հայաստանի հանձն առած այդ պարտավորությունը։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

