Իրական Հայաստանի դասագրքերը
Վերացվել են՝ Հայոց պատմությունը, Հայ գրականությունը
Հայոց պատմություն vs Հայաստանի պատմություն
Հայոց պատմությունն ընդգրկում է ամբողջ հայ ժողովրդի պատմությունը, որտեղ էլ որ հայերը ապրել են․ Արարատյան դաշտից մինչև Կիլիկիա, Սփյուռք, նոր հայկական գաղթօջախներ։ Այստեղ կարևորվում է ազգի պատմական ընթացքը՝ անկախ պետական սահմաններից։
Հայաստանի պատմությունը կենտրոնանում է կոնկրետ Հայաստանի տարածքի և պետականության պատմության վրա։ Այսինքն՝ ինչ եղել է հենց այս երկրում՝ վարչատարածքային, քաղաքական, տնտեսական, մշակութային իրադարձություններ։
Օրինակ՝ Կիլիկյան Հայաստանի պատմությունը հայոց պատմության մաս է, բայց ոչ Հայաստանի ներկայիս տարածքի պատմություն։
Հայ գրականություն vs Գրականություն
Հայ գրականություն-խոսքը վերաբերում է հայերենով ստեղծված կամ հայ հեղինակների գրականությանը, ընդգրկում է միջնադարյան մատենագրությունից մինչև ժամանակակից գրողներ։
Գրականությունը ներառում է համաշխարհային գրականություն, տարբեր լեզուներով ստեղծագործություններ՝ Շեքսպիրից մինչև Դոստոևսկի, Հոմերոսից մինչև Կաֆկա։
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

