ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Պատերազմ Արցախում
Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ

Ընտրակեղծիքներ՝ Վաղարշապատ համայնքի ավագանու սպասվող ընտրություններո՞ւմ

2025 թվականի նոյեմբերի 16-ին անցկացվելու են Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակել է նախնական տվյալներ Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրողների թվի վերաբերյալ, որը զգալիորեն տարբերվում է 2021 թվականին Վաղարշապատ և Խոյ համայնքներում կայացած ավագանու արտահերթ ընտրություններին հաշվառված ընտրողների թվաքանակից, որն ամենևին կապված չէ Վաղարշապատ և Խոյ համայնքների միացումից: Այդ տվյալների համաձայն` Վաղարաշապատ խոշորացված համայնքում հաշվառված ընտրողների ընդհանուր թիվը նախնական տվյալներով կազմում է 70342:

Այսպես` համաձայն ԿԸՀ հրապարակած տվյալների 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությանը ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 43274 ընտրող և ևս 7-ն ընդգրկված են եղել ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում: Նույն օրը տեղի է ունեցել նաև Խոյ համայնքի ավագանու արտահերթ ընտրություն, որտեղ ընտրողների ցուցակներում հաշվառված է եղել 21585 ընտրող և ևս 17-ն ընդգրկված են եղել ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում:2025 թվականի հուլիսի 16-ի «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքով Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորվել են և դարձել մեկ համայնք` Վաղարշապատ համայնք, որի արդյունքում որոշում է կայացվել Վաղարշապատ խոշորացված համայնքում անցկացնել ավագանու արտահերթ ընտրություն: Այս դեպքում անհրաժեշտ է արդեն ընտրողների թիվը, ընտրատեղամասերի քանակը և այլ անհրաժեշտ տվյալները համակցել և ըստ այդմ կատարել վերլուծություն: Դրա արդյունքում պարզ է դառնում, որ առնվազն 2021 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ Վաղարշապատ և Խոյ համայնքերը միասին ունեցել են 64859 ընտրող և ընտրատեղամասի լրացուցիչ ցուցակում ընդգրկված 24 ընտրող, որի պարագայում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 64883: Փաստացի` 2021 թվականի դեկտեմբերի 5-ի համեմատ 2025 թվականի օգոստոսի դրությամբ ընտրողների թիվը ավելացել է 5573 ընտրողով, որն անհայտ է, թե ինչպես է ավելացել: Հնարավոր է որպես հիմնավորում ներկայացվել արցախցիների բնակության հաստատումը Հայաստանի Հանրապետության տարածքում 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչև 2023 թվականի հոկտեմբեր, սակայն այդ մասով Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն շեշտակի տարբերությամբ տվյալներ չի ներկայացրել Վաղարշապատ և Խոյ համայնքների մասով:

2022 թվականին արդեն 2021 թվականին իրականացված համայնքների խոշորացման արդյունքում կատարվել էին վարչատարածքային փոփոխություններ և Վաղարշապատ համայնքը ընդգրկում էր 1 քաղաք` Վաղարշապատը և 1 գյուղ` Ոսկեհատը:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համեմատական վերլուծությունը 2022-2025 թվականներին ցույց է տալիս հետևյալը`

1. Վաղարշապատ համայնքի մշտական բնակչությունը 2022 թվականի հունվարի 1-ին կազմել է 49758: Խոյ համայնքի մշտական բնակչությունը, որն ընդգրկում էր նախկին Էջմիածին տարածաշրջանի 17 գյուղեր, կազմել է 32721։

2. 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վաղարշապատ համայնքի մշտական բնակչությունը կազմել է 50049, իսկ Խոյ համայնքում` 32196:

3. 2024 թվականին հունվարի 1-ի դրությամբ Վաղարշապատ համայնքի մշտական բնակչությունը կազմել է 49288, իսկ Խոյ համայնքում` 31411:

4. 2025 թվականին ապրիլի 1-ի դրությամբ Վաղարշապատ համայնքն ընդգրկող Էջմիածին քաղաքի մշտական բնակչությունը կազմել է 48100, Ոսկեհատ բնակավայրի և Խոյ համայնքի վերաբերյալ տեղեկությունները բացակայել են:

Ստացվում է` յուրաքանչյուր տարի Վաղարշապատ և Խոյ համայնքների մշտական բնակչության թիվը նվազել է: Ընդ որում` վերը նշված տվյալները ներկայացվել են առավելագույն թվաքանակով, այլ ոչ թե առկա բնակչության հաշվարկով, որի մասով առավել քիչ բնակչություն է հաշվարկած, սակայն ընտրական իրավունք ունեցողների թվաքանակը ավելացել է, ինչը որևէ կերպ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից ներկայացված պաշտոնական տվյալներին:

Ըստ էության, համաձայն 2025 թվականի ապրիլի 1-ի տվյալների, Վաղարշապատ խոշորացված համայնքում մշտական բնակչության թիվը կազմել է մոտ 80000 բնակիչ, որի 70000-ից ավելին, ըստ ՀՀ ՆԳՆ-ի և ԿԸՀ-ի, ընտրական իրավունք ունեցող անձինք են: Ընդ որում, եթե 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վաղարշապատ և Խոյ համայնքներում միասին բնակչությունը կազմել է 82479, և ունեցել է 64883 ընտրող, ապա 3 տարվա ընթացքում բնակչության թվի նվազման պարագայում անտրամաբանորեն շեշտակիորեն աճել է 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ընտրական իրավունք ունեցող անձանց թիվը` ավելի քան 5500-ով: Փաստացի` ըստ ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի 80000 բնակչության պարագայում 0-18 տարեկան են կազմում 12-13 տոկոսը, այնինչ ՀՀ վիճակագրության կոմիտեի տվյալները այլ իրավիճակի մասին են հուշում նաև տարիքային վիճակագրության մասով: Համաձայն հրապարակված տվյալների` 2022-2025 թվականներին 0-19 տարեկանում գտնվող բնակչությունը տոկոսային հարաբերակցությամբ Արմավիրի մարզում կազմել է 24-28 տոկոս, ընդ որում նշված տոկոսային տվյալներից հանվել են 18-19 տարեկան անձանց քանակը, հակառակ պարագայում, տոկոսային հարաբերակցությունը կարող էր կազմել 25-ից ընդհուպ 29 տոկոս` կախված համայնքից:

Այսինքն` ստացվում է, որ տրամաբանորեն մշտական բնակչության 25-28 տոկոսը կազմում են ընտրական իրավունք չունեցողները, որի պարագայում 80000 հազար բնակչություն ունեցող Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրական իրավունք պետք է ունենային համայնքում հաշվառված 58000-60000 հազար անձ, որն այս դեպքում համեմատ ԿԸՀ հրապարակած տվյալի ոչ միայն բարձր է 5500-ով նախորդ ընտրություններում հաշվառված անձանցից, այլ նաև 10000-12000-ով` պայմանավորված տարիքային խմբերի թվաքանակի տոկոսով:

Ամփոփելով վերոգրյալը` պարզ է դառնում, որ ՀՀ ՆԳՆ տրամադրած և ԿԸՀ հրապարակած տեղեկատվությունը էականորեն հակասում է Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի իրական պատկերից և փաստացի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններից առաջ արհեստականորեն հազարավոր անձինք են ավելացել Վաղարշապատ համայնքի ընտրողների ցուցակում։

Սերգեյ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>