Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն
Դիտել նաև
2025 թվականի սեպտեմբերի 1-ից ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է 20 րոպեի ընթացքում հեռացնեն մեքենաները ճանապարհի երթևեկելի հատվածից։ Որոշումը վերաբերում է միայն 2 մեքենայով վթարներին, և նպատակն է Երևանում և այլ քաղաքներում նվազեցնել խցանումները։
Եթե վարորդները 20 րոպեի ընթացքում չազատեն երթևեկելի մասը, ապա նրանք կտուգանվեն 30000 դրամի չափով։ Այս կանոնը կգործի այն դեպքերում, երբ․ չկան տուժածներ և առկա է միայն գույքային վնաս, կողմերը համաձայն են մեղավորության հարցում և լրացնում են համաձայնեցված հայտարարագիր, մեքենաները չունեն տեխնիկական անսարքություն և հնարավոր է վարել։
Համաձայնեցված հայտարարագիր լրացնելու համար անհրաժեշտ է գրանցել պատահարն այստեղ։

