«Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության օրակարգն առաջ մղելու համար»․ Ալիև
Դիտել նաև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի
Ալիևը մտադիր է շահագործել Արցախի բոլոր հանքերը
Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի պետական նախարար Սթիվեն Դաութիին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։ Դաութին Ալիևին շնորհավորել է Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ձեռք բերված "պատմական արդյունքների կապակցությամբ" և հայտնել իր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու այդ գործընթացին։
Ալիևն իր հերթին հայտարարել է, թե Ադրբեջանը կշարունակի ջանքերը՝ Հայաստանի հետ խաղաղության օրակարգը և հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար, հայտնում է գործակալությունը։

