3 ամսով երկարաձգվեց «Սրբազան պայքար»-ի ևս երկու մասնակցի կալանքի ժամկետ
Դատարանը «Սրբազան պայքարի» մասնակիցներ Տիգրան Գալստյանի և Կարո Օկումուշյանի խափանման միջոց կալանքը երկարաձգեց 3 ամսով։ Նման որոշումներ կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Հիշեցնենք, որ Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգել էր նաև Բագրատ սրբազանի, պատգամավոր Արթուր Սարգսյանի և ևս 3 անձի կալանքի ժամկետները։

