Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով
Քաղբանտարկյալներից Լիդիա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը դատարանն անփոփոխ թողեց, ավելին, այն երկարացրեց 3 ամսով։
Մինչ այդ ընդդիմադիր մի շարք պատգամավորներ երաշխավորել էին Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխության համար, սակայն դատավորը հրապարակեց նրա կալանքը երկարաձգելու որոշում։
Հիշեցնենք՝ Սրբազան Պայքարի գործով մեղադրանք են առաջադրել 18 անձի՝ «ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման» հոդվածներով։

