Զելենսկին երկուշաբթի կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է մեկնել Վաշինգթոն՝ նախագահ Թրամփի հետ հանդիպման, գրում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Զելենսկու գրառմանը։
«Այսօր նախագահ Թրամփի հետ երկար զրույց ունեցանք։ Մենք աջակցում ենք նրա առաջարկին՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպման վերաբերյալ։ Երկուշաբթի Վաշինգթոնում նախագահ Թրամփի հետ կքննարկեմ պատերազմի դադարեցման բոլոր մանրամասները։ Շնորհակալ եմ հրավերի համար»,- նշել է Զելենսկին։

