Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները վերացվեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է
Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից Պատերազմ Արցախում
Շիրակի մարզպետը՝ իր մանկության սիրելի ֆիլմերի հակահերոսների՝ ֆռիցի դերո՞ւմ Ռուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ. Լիխաչով Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ Մանուկյան Երեկ Արմավիրի դատարանից փախած կալանավորին գտել են Ջրվեժում Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Վեհափառը կարևորել է ազգային մշակույթի միջոցով երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությունը․ Մայր Աթոռ Այս նախագծի հիմնական շահառուն Ադրբեջանն է, այնուհետև՝ Թուրքիան․ Լևոն Քոչարյանը՝ TRIPP-ի մասին Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը Թիվ 98 հիմնական դպրոցում կատարվածի հետքերով Քանդել են առանց գնահատելու․ ինչպե՞ս են փոխհատուցելու կրպակների տերերին Հարուստներին ավտոբուս է նստեցնում Ավինյանը՝ մնալով իր ծառայողական մեքենայում. խցանված բարեփոխումներ Ասում եք՝ նույնանման, ես հարցնում եմ՝ որտեղի՞ց որոշեցիք, Ալիևն ասել է «հորս արև՞», է հետո էլ կասի՝ «հոյս-արև» եմ ասել. Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին Սամվել Կարապետյանը չի բացառում, որ ձերբակալություններ կլինեն նաև Սպիտակում Թրամփը Ալիևին հարցրեց. «Իսկ ո՞ւր է քո հայրենակիցը», նա էլ ասաց. «Հեն է»՝ ցույց տալով Փաշինյնաին, վերջինս էլ տեղից ասաց. «Այստեղ եմ». Ղազարյան «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ կիրառված ազատ խոսքի սահմանափակումները վերացվեցին ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»

Նույնիսկ նիկոլական ժամանակներում եվրոպական կառույցներն իրենց ճղում էին, որ խոսքի համար չի կարելի անձին զրկել ազատությունից. Ռուբեն Մելիքյան

Նույնիսկ նիկոլական ժամանակներում եվրոպական կառույցներն իրենց ճղում էին, որ ԽՈՍՔԻ ՀԱՄԱՐ չի կարելի անձին զրկել ազատությունից – պետք է կիրառվի այլընտրանքային գործիքակազմ՝ թե՛ որպես խափանման միջոց և թե՛ որպես պատիժ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Դա՛ է պատճառը, որ ՍՈՎՈՐԱԲԱՐ թե՛ իրավապահները և թե՛ հատկապես դատական մարմինները խուսափել են անազատության հետ կապված գործիքներից՝ կալանքից ու ազատազրկումից։ Բացառություններ, իհարկե, եղել են, բայց դրանք ունեցել են թեկուզ անընդունելի, բայց այնուհանդերձ՝ ինչ-որ բացատրություն, կամ համեմատաբար կարճ են տևել։

1) Եղել են դեպքեր, որ նախաքննության ընթացքում կիրառվել է կալանավորում։ Սակայն դատաքննությունը սկսելուն պես՝ կալանքը փոխվել է անազատություն չենթադրող խափանման միջոցի։ Օրինակ՝ Իմնեմնիմիի գործը։

2) Եղել է դեպք, որ նախաքննության ընթացքում կիրառված կալանավորումը նույնիսկ դատաքննության փուլում թողնվել է անփոփոխ։ Սակայն տվյալ դեպքում վերագրված հոդվածը, հակասելով Սահմանադրությանը, ենթադրել է միայն ազատազրկում։ Տե՛ս Մալյանի գործը։

3) Եղել են դեպքեր, երբ անձը թե՛ նախաքննության և թե՛ դատաքննության փուլերում գտնվել է ազատության մեջ, սակայն դատապարտվել է «կարճաժամկետ ազատազրկում» պատժատեսակի՝ մինչև մեկ ամիս ժամկետով։ Ինձ հայտնի է երկու նման դեպք. մեկը՝ Երևանի, մյուսը՝ Լոռու մարզի դատարանում։

Չի եղել որևէ գործ, երբ ՄԻԱՅՆ «նոր» հանցանք գործելու ռիսկից ելնելով՝ դատաքննության փուլում անձը շարունակի պահվել անազատության մեջ։ Հետևաբար՝ Միքայել Սրբազանի նկատմամբ երեկ կիրառվել է տարբերակված մոտեցում։ Ո՞րն է այդ տարբերակված մոտեցման հիմքը։ Ո՛չ միայն ու ո՛չ այնքան ընդդիմադիր հայացքները – խոսքի համար դատվողների 99%-ն ունեն ընդդիմադիր հայացքներ։ Բա ի՞նչը։ Միայն մեկ հատկանիշով է Միքայել Սրբազանը տարբերվում մյուսներից – Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական լինելով։ Հետևաբար երեկ տեղի է ունեցել ակնհայտ խտրականություն՝ հենց կրոնական հիմքով։ Սա պետք է, նախ, ողջ խորությամբ գիտակցել, ու, երկրորդ, բոլոր միջոցներով «տեղ հասցնել». «Հայաստան» կոչվող պետությունում դրսևորվում է բացահայտ խտրականություն Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսի հանդեպ»,-գրել է Ռուբեն Մելիքյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>