Զելենսկին երկուշաբթի կհանդիպի Թրամփի հետ
Դիտել նաև
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Դոնալդ Թրամփի ուղերձը Ապրիլի 24-ին
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է մեկնել Վաշինգթոն՝ նախագահ Թրամփի հետ հանդիպման, գրում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Զելենսկու գրառմանը։ «Այսօր նախագահ Թրամփի հետ երկար զրույց ունեցանք։ Մենք աջակցում ենք նրա առաջարկին՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպման վերաբերյալ։ Երկուշաբթի Վաշինգթոնում նախագահ Թրամփի հետ կքննարկեմ պատերազմի դադարեցման բոլոր մանրամասները։ Շնորհակալ եմ հրավերի համար»,- նշել է Զելենսկին։

