Դատարանը 10 օրով երկարաձգեց Միքայել Սրբազանի կալանքը (տեսանյութ)
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀԱՍԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստն է ընթանում։
Միքայել Սրբազանի փաստաբանները միջնորդություն ներկայացրին խափանման միջոցը փոխելու հարցը քննարկել առաջնահերթության կարգով։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը համաձայնեց, սակայն կողմերին լսելուց հետո 10 օրով երկարաձգեց Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը:

