Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի․ Գարեգին Բ Փաշինյանը դեմ է Նիկոլին (տեսանյութ)
29
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը ՀՀ իշխանության խնդրանքով են «Թրիփի» փաստաթուղթը ստորագրել նախընտրական քարոզչության համար․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պաշտպանել բանակն օրվա իշխանություններից. «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են Եռաբլուր (տեսանյութ) Ըստ չինական infoBRICS-ի՝ Զանգեզուրի միջանցքն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև՝ Չինաստանի դեմ ՔՊ-ական տիրադավ Գևորգ Սարոյանը կարգալույծ արվեց Կեղծիք և փարիսեցիություն Գերլարված. ինչո՞վ կավարտվի Թուրքիայի և Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանի համար. Բոզոյան Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը Միացյալ Նահանգները հրապարակել է ազգային պաշտպանության նոր ռազմավարություն. Ի՞նչ առնչություն կարող է այն ունենալ Հայաստանի հետ Պատերազմ Արցախում
Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Կառավարությունը մայիսի 4–ի աշխատանքային օրը տեղափոխեց ապրիլի 18 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ Չպետք է վերարտադրվեն այն մարդիկ, ովքեր կարծում են, որ խաղաղությունը երաշխիք է. Սեյրան Օհանյան Լսումների փոխարեն՝ զեկույցի մոտ 20 էջանոց եզրակացություն. Որոշել են առիթը բաց չթողնել Վաղարշապատում ՔՊ-ական իշխանության առաջին քայլերից մեկն իրենց աշխատավարձերը բարձրացնելն էր Քրեական տարրերը՝ ընտրացուցակում. նոր «չափանիշներ» ՔՊ-ում ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կկատարվի անկանխիկ եղանակով. նոր որոշում «Ովքեր Նիկոլին «պատվի» են առնում՝ բանակը նրանց տեղը չէ. Մեզ ու բանակին գլխավոր գերագույն հրամանատար է պետք». Աշոտ Սևյան Սրանք Հայաստանի վերջին ընտրություններն են՝ հաջորդ ընտրություններն արդեն այստեղ չեն լինի. Բագրատյան ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներին ներկայացրել ենք իրականությունը. Հայկ Մամիջանյան Ըստ Միրզոյանի՝ Արցախում հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին պուպուշ ադրբեջանցիների հետ, իսկ «ազատության թշնամիները» եկան ու այդ շոկոլադե հարաբերությունները խափանեցին. Խաչատրյան Բա տենց դուխով տղա ես, ասեիր՝ Արշակ սրբազանը նստած է, որովհետև դուք իր ջեբը «պլանով բիչոկ» եք փորձել ճխտել. Արմեն Աշոտյան Գնացեք և սերտեցեք Հայոց Եկեղեցու պատմություն, որպեսզի չխարխափեք տգիտության քաոսում․ Տեր Ասողիկը՝ տիրադավերին Մասյացոտնի թեմում քննարկվել է քահանա հայրերի ծիսական և հովվական ծառայության խոչընդոտելու դեպքերը Այն, ինչ չկարողացան անել մոնղոլ-թաթարները, կարողացավ անել Նիկոլ Փաշինյանը «Եռաբլուր»-ում զոհվածների ծնողներին բռնությամբ բերման ենթարկելու գործը կարճելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Ինչո՞ւ է Ադրբեջանը կուլիսային պայքար սկսել ԱՄՆ-ում Վրաստանի դեմ, և ինչ՞ դերում է հայտնվել Հայաստանը Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին․ Ռոբերտ Քոչարյան Ճնշել են, դարձի բերել Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին Այս 5 տարին բաց թողնված ժամանակ էր․ պետք է մշակվեր ռազմավարություն․ Սեյրան Օհանյան Սերժ Սարգսյանի անունից Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել 1003 ընտանիք 4 ամսում Թորոսյանի օրոք զրկվել է նպաստից. պաշտոնական թվեր. «Ժողովուրդ» Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. փաստաթուղթ. «Ժողովուրդ» Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն (տեսանյութ)

Սկանդալային դատական գործեր քննած Վահե Դոլմազյանը 125.000 դոլարով նոր բնակարան է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանը, որը քննում է ամենասկանդալային քրեական գործերը, դատավորի պաշտոնին նշանակվել է 2022 թվականին։ Մինչ այդ Դոլմազյանը եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ։ Ըստ 2024 թվականին Դոլմազյանի ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի` նա հայտարարագրել է 3 անշարժ գույք, 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում` Վանաձոր քաղաքում, որը 2008-ին է ժառանգություն ստացել, 1 ավտոտնակ կրկին Վանաձորում՝ 1 մլն 990 հազար դրամ արժողությամբ, որը գնել է 2022 թվականին: Դատավորը 2021 թվականին միանձնյա իրավունքով ձեռք է բերել հողամաս Վանաձոր քաղաքում:

2025 թվականին Վահե Դոլմազյանը նոր բնակարան է ձեռք բերել, որը գտնվում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում։ Բնակարանը ձեռք է բերվել համատեղ սեփականությամբ հիփոթեքով, որը կազմել է 47 մլն 952 հազար դրամ։

Վահե Դոլմազյանը 2019 թվականին ձեռք է բերել բավականին հին՝ 1997 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա։

Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 950 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 230 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 71 մլն 942 հազար 250 դրամ, որից 14 մլն 490 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ դատական դեպարտամենտ»-ից։ Դատավորը փոխառություններ (վարկեր) է ստացել «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ից՝ 47 մլն 952 հազար դրամ, «ՎՏԲ Հայաստան» բանկից՝ 7,5 միլիոն դրամ և «Ինեկոբանկ»-ից՝ 800 հազար դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 52 մլն 424 հազար դրամ։

Շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար դատավորը հատկացրել է 3 մլն դրամ, վարկերի մարմանն ուղղել է 8 մլն 838 հազար դրամ։

Իշխանության սիրելի Դոլմազյանը քննում է մի շարք գործեր․ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի գործերը, հայտնի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործը, որը իշխանությունների «սրտի» որոշումներն էր կայացնում, իսկ հետո կալանավորվեց:

Դոլմազյանը քննում է նաև ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված գործը, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստեր դեմ հարուցված քրգործը, և իհարկե` քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի քրեական գործը, որը ծայրից ծայր սարքված քաղաքական վրեժխնդրության դրսևորում է:

Հիշեցնենք, որ Վահե Դոլմազյանն այն դատախազն էր, որն ապօրինաբար թույլ էր տվել լրագրողի հեռախոսազրույցները վերծանել։ Հետագայում բոլոր ատյաններում ապացուցվեց, որ Դոլմազյանի այդ որոշումն ապօրինի էր, և «Ժողովուրդ» օրաթերթը բոլոր ատյաններում հաղթեց»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan