ՀՖՖ-ն վերածվել է առևտրային ՓԲԸ-ի
Հայաստան-Պորտուգալիա խաղին ընդառաջ՝ այսօր առավոտյան ՀՖՖ-ի կայքը սկսեց վաճառել տոմսերը։
Կայքը աշխատեց մի քանի րոպե ու միանգամից «կախեց»։
Երեկոյան եկավ ավետիսը՝ բոլոր տոմսերը սպառված են։ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտը տեղավորում է 14.300 մարդ։ Տոմսեր կան, բայց արդեն երկրորդային շուկայում, 4 կամ 5 հազար դրամանոց տոմսերը արժեն 50.000 ից մինչև 60.000 դրամ։ Դուք ֆուտբոլ չեք սիրում, դուք ամեն ինչից վեր փողն եք սիրում։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

