Հայտնի են Իրանի նախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի օրերը. «Արմենպրես»
Հայտնի են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան այցի ժամկետները:
Այցի ժամկետների հստակեցման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին.
«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն կկայանա օգոստոսի 18-19-ին»:

