«Ընկնելով երկինք» անիմացիոն ֆիլմով կբացվի «Մոսֆիլմ» կինոմիավորման համաժողովը
«5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը գրում է. «5-րդ ալիքի «Ընկնելով երկինք» անիմացիոն ֆիլմով կբացվի «Մոսֆիլմ» կինոմիավորման համաժողովը։ Ֆիլմը, որը ներկայացնում է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կյանքի ամենավառ դրվագները, արդեն ճանաչվել է լավագույն անիմացիոն ֆիլմ՝ Մոսկվայում անցկացված «Մշակութային երկխոսություն» մրցույթում, որին մասնակցել են 27 երկրների ներկայացուցիչներ: «Ընկնելով երկինք» անիմացիոն ֆիլմը նաև հայտավորվել է տարբեր միջազգային կինոփառատոններում, ընտրվել որպես լավագույն անիմացիոն ֆիլմ՝ Լոս Անջելեսի, Սան Պաուլոյի և Մոսկվայի միջազգային կինոփառատոններում:
«Русский мир» հիմնադրամի հրավերով հոկտեմբերի 19-23-ը 5-րդ ալիքի և ֆիլմի գլխավոր ռեժիսոր Մարիամ Եգորյանը Մոսկվայում կմասնակցի պարգևատրման հանդիսավոր արարողությանը։

