Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Եթե վաշինգտոնյան համաձայնագիրը կյանքի կոչվի ապա չի բացառվում որ Ադրբեջանին հաջողվի 2-րդ և 3-րդ նախագահներին ուղարկել Հաագայի միջազգային դատարան

Վաշինգտոնյան համաձայնագրի առանցքային կետերից մեկն էր նաև Մինսկի խմբի լուծարումը, որն իր հերթին, վերջնականապես փակելով Արցախի խնդիրը, բացում է Հայաստանի համար նոր և ավելի վտանգավոր հարցադրումներ:

Եթե ղարաբաղյան շարժումն ու Արցախի համար պատերազմը հանցագործություններ էին, ապա դրա համար,պիտի պատասխանատուներ լինեն:

Դա տրամաբանական է, եթե կողմերը համարում են, որ արցախյան պատերազմը ողբերգություն է եղել երկու կողմերի համար:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան 2-րդ պատերազմի ավարտից հետո, 2022 թվականին,  Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ էր  հարուցել՝ կապված Հայաստանի զինված ուժերի կողմից, իբր  ադրբեջանցիների նկատմամբ կատարված մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների հետ։

Քրեական օրենսգրքի 103-րդ (ցեղասպանություն), 113-րդ (խոշտանգում), 115-րդ (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116-րդ (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ) հոդվածներով 297 անձի նկատմամբ  Ադրբեջանը հարուցել էր  քրեական գործեր։ Նրանց բոլորի նկատմամբ հայտարարվել էր  հետախուզում։

2022 թվականի փետրվարից ի վեր Ադրբեջանը նաև հետախուզում էր  հայտարարել Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ,  1988 թվականից սկսած,  իրենց, իբր,  անջատողական գործունեության համար։

Ադրբեջանի կողմից հետախուզվող անձանց ցանկը սրանով չէր  սահմանափակվում։ 2020 թվականի նոյեմբերին հետախուզման մեջ էին հայտնվել ՀՀ նախկին պաշտպանության նախարար Սեյրան ՕհանյանըԴավիթ ԲաբայանըՋալալ Հարությունյանը։

Ցանկում են նաև հայ գործարարներ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը և «Ռոյալսիս»-ի սեփականատեր Դավիթ Գալստյանը։

Նրանց  բոլորի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում՝ Ադրբեջանի պահանջով։

Ադրբեջանն այն ժամանակ,  դիմել էր միջազգային բոլոր ատյաններին այդ հարցերի լուծման համար։

Ավելին, ադրբեջանցիները չէին էլ թաքցնում, որ նրանք փորձելու են այս հարցում կիրառել դեյտոնյան համաձայնագրերի փորձը, որի արդյունքում նաև մի շարք սերբ գործիչներ հանձնվեցին Հաագայի միջազգային դատարան:

Եվ ահա, Ադրբեջանի և Հայաստանի այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի»  9-րդ կետով, «Զինված հակամարտությունների ժամանակ անհետ կորած անձանց վերաբերող հարցերը կլուծվեն երկու կողմերի մասնակցությամբ։ Նրանք պարտավորվում են փոխանակել ողջ տեղեկատվությունը անմիջապես կամ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ Կողմերը գիտակցում են անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման և արդարադատության ապահովման կարևորությունը՝ որպես հաշտեցման և վստահության ամրապնդման միջոց»։

Այս ձևակերպման մեջ, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է վերհիշել այսպես կոչված Խոջալուի «ցեղասպանությունը», և պահանջել, որ մեղավորների նկատմամբ արդարադատություն ապահովվի:

Իհարկե դրա համար, տարածաշրջանում պիտի արմատապես փոփոխվի աշխարաքաղաքական ուժերի բալանսը, ինչպես որ դա եղավ նախկին Հարավսլավիայում:

Սակայն դրա համար էլ են Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել, ակնարկելով, որ կողմերի միջև երրորդ երկրները չպիտի միջնորդի դեր կատարեն՝ ակնարկելով իհարկե Ռուսաստանին:

Իսկ եթե վաղը ռուսական ռազմակայանը դուրս բերվի Հայաստանից, ապա Թուրքիայի տիրապետությունը Հայաստանբում կդառնա գերիշխող, որի արդյունքում  Ադրբեջանին կհաջողվի նոր պայմաններ թելադրել Հայաստանին, իրականացնել  ադրբեջանցիների վերադարձը Հայաստան և այդ շարքում 2-րդ և 3-րդ նախագահների ձերբակալումը կդառնա տեխնիկայի խնդիր:

Ի դեպ, նշենք, որ այդ շարքում ոչ միայն նրանք են, այլև «Ղարաբաղ»  կոմիտեի բոլոր անդամները, որոնք ողջ են, ներառյալ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը, նաև Սամվել Բաբայանն ու մի շարք ղարաբաղցի զինվորականներ:

Եթե Փաշինյանի այս մահաբեր ծրագրերը չկանխվի, ապա բոլոր վերը  նշած խնդիրները, Ադրբեջանը հերթով կլուծի, իսկ վերջում կդրվի Հայաստանի պետականության տապանաքարը:

Իսկ դրանից հետո Հայաստանից բնակչության տեղահանումը, արցախցիների օրինակով, կդառնա նույնպես տեխնիկայի հարց:

Եթե շատերին թվում է, թե այս ծրագրերը հեռավոր ապագայի խնդիրներ են, ապա նրանք, չարաչար սխալվում են:

Ժամանակակից աշխարհում նման հարցերը կարող են լուծվել անսպասելի արագ ձևով, քանզի ժամանակները արագանում են ավելի մեծ տեմպերով, քան փոփոխվում են մարդկանց հին պատկերավցումները:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>