Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն կքննվի օգոստոսի 14-ին
Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հակակոռուպցիոն դատարանը միջնորդությունը կքննի օգոստոսի 14-ին ժամը 17.00-ին։
Այդ մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը;
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:

