Մասիսի բժշկական կենտրոնի աշխատակիցները մեկնաբանում են. ինչպես են թեյից մեզի պատասխան ստացել (Տեսանյութ)
Արարատի մարզի Մասիսի բժշկական կենտրոնի լաբորատորիայի մի շարք աշխատակիցներ ազատման դիմում են ներկայացրել:
Մոտ 8 աշխատող սեփական կամքով ազատման դիմում է գրել: Կան մարդիկ, որոնք ծանուցումներ են ստացել: Լաբորատորիան այստեղ 15–16 աշխատող ունի:
Ավելի վաղ, հղում անելով «Փաստ» օրաթերթին, Zham.am-ը հայտնել էր, որ Մասիսի հիվանդանոցի տնօերն Նունե Ավանեսյանը մեզի փոխարեն լաբորատորիային թեյի գույն է տվել և ստացել մեզի պատասխան:

