Ադրբեջանը 2 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային
Ադրբեջանը 2 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնության համար, այս մասին հրամանագիր է ստորագրել Իլհամ Ալիևը։ Հրամանագրի համաձայն՝ «Ադրբեջանի նախագահի 2025-ի պետական բյուջեում նախատեսված պահուստային ֆոնդից էներգետիկայի նախարարությանը հատկացվել է երկու միլիոն դոլար՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար»,- ասվում է Ալիևի կայքում տարածված հայտարարության մեջ։

