Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Ստորագրվել է մի փաստաթուղթ, որը 30 տարի պարտված պաշտոնական Բաքուն ոչ մի գնով չէր ստորագրի, իսկ պարտված պաշտոնական Երևանը ստորագրեց

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը նկատում է. «Ստորագրվել է մի փաստաթուղթ, որը 30 տարի պարտված պաշտոնական Բաքուն ոչ մի գնով չէր ստորագրի, իսկ պարտված պաշտոնական Երևանը ստորագրեց:

Քանի որ ՀՀ իշխանությունները ագրեսիվ կերպով անցել են փաստաթղթի իրենց մեկնաբանման խորը արշավին, շատ լավ հասկանալով, թե ինչ կարևոր է երկաթը տաք տաք ծեծելն ու ինֆորմացիոն բլոկը իրենցով անելը և խորը մանիպուլյացիաներով դրանից խոսելը, նշեմ Հայաստանի սուվերենության, անվտանգության և իրավական կարգավիճակի տեսանկյունից ստորագրված փաստաթղթի կետերը, որոնք բացարձակ չեն բխում ՀՀ պետական և ազգային շահերից :

1․ Անխափան կապ Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև (կետ 3)
“…unimpeded connectivity between the main part of the Republic of Azerbaijan and its Nakhchivan Autonomous Republic through the territory of the Republic of Armenia with reciprocal benefits…”
Սա գործնականում նույն «Զանգեզուրի միջանցք» գաղափարն է՝ միայն բառապաշարով համահարթեցված։ «Unimpeded connectivity» նշանակում է՝ անխափան, առանց վերահսկողության և սահմանային ընթացակարգերի միջանցք։ «Reciprocal benefits» «Փոխադարձ արտոնություններ» ձևակերպումը իրականում կարող է ձևական լինել, քանի որ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրվող արտոնությունը տրանսպորտային գերիշխանության կորստի ռիսկ է, իսկ Ադրբեջանից Հայաստանին տրվող հնարավոր արտոնությունները կարող են լինել ոչ համարժեք և կախված Բաքվի քաղաքական կամքից։ Սահմանադրական տեսանկյունից սա կարող է դիտվել ՀՀ տարածքային ամբողջականության սահմանափակում, քանի որ այն ենթադրում է հատուկ ռեժիմով ճանապարհ, որը դուրս է ՀՀ լիարժեք և ամբողջական իրավասությունից, որքան էլ փաստաթղթում ֆիքսվի սուվերենության մասը:

2․ ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման համատեղ կոչ (կետ 2)
“…on the closure of OSCE’s Minsk Process…”
Մինսկի խումբը միջազգային իրավունքի շրջանակներում Հայաստանի համար միակ հարթակն էր, որտեղ ԼՂ հարցը քննարկվում էր ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև միջազգային միջնորդությամբ։ Դրա փակումը նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է ԼՂ հարցի միջազգային օրակարգից, ընդունելով Ադրբեջանի մենաշնորհը հարցի լուծման վրա։ Սա իրավաքաղաքական առումով հրաժարում է միջազգային-պետական երաշխիքներից: Ինչը եղել է Ադրբեջանի տասնյակ տարիների ձգտումը: Այն ևս բավարարվել է:

3․ TRIPP («Trump Route for International Peace and Prosperity») նախագծի իրականացում (կետ 4)
“The Republic of Armenia will work with United States of America and mutually determined third parties to set forth a framework for the TRIPP connectivity project in the territory of the Republic of Armenia…”
Սա միջազգային նախագծի անվան տակ կարող է լինել նույն «միջանցքի» եթակառուցվածքային ձևավորումը, բայց արդեն ամերիկյան հովանու տակ։
Նախագծի շրջանակային պայմանները որոշվելու են ոչ միայն ՀՀ և ԱՄՆ, այլև «փոխադարձ համաձայնությամբ ընտրված երրորդ կողմերի» հետ, ինչը բացում է դուռ Ադրբեջանին կամ Թուրքիային որպես համահիմնադիր ներգրավելու համար։ Իրավական տեսանկյունից սա կարող է սահմանափակել ՀՀ-ի լիազորությունները սեփական տարածքում, քանի որ միջազգային համաձայնագրերը գերակայում են ներքին օրենքներին։

4․ «Արդար պահաջի բացառումը» և սահմանների անձեռնմխելիության ճանաչումը (կետ 5)
“…based on the inviolability of international borders and the inadmissibility of the use of force for the acquisition of territory…”
Սա դե ֆակտո նշանակում է, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի ներկայիս սահմանները՝ ԼՂ տարածքների ամբողջական ինտեգրմամբ։
Արդարության «վերականգնման բացառումը» քաղաքական առումով նսեմացնում է ապագա սերունդների՝ տարածքային պահանջների և ինքնորոշման իրավունքը։ Սահմանադրական տեսանկյունից սա վերահաստատում է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը առանց Արցախի ժողովրդի իրավունքների ապահովման։

5․ ԱՄՆ-ի հովանու տակ երկկողմ հարաբերությունների «նորմալացում» (կետ 6)
“…advancing the normalization of bilateral relations…”
«Նորմալացում» ձևակերպումը հնչում է որպես վերջնական հակամարտության լուծման փաստաթուղթ, ինչը իրավական առումով կփակի ցանկացած ապագա պահանջ, այդ թվում՝ գերիների վերադարձի, վերադարձի իրավունքի, սահմանազատման արդար պայմանների կամ մշակութային ժառանգության պաշտպանության հարցերում։

Այս փաստաթուղթը փաստացի․

1. Հրաժարում է ԼՂ-ի միջազգային օրակարգից և հաստատում է Ադրբեջանի լիակատար վերահսկողությունը։

2. Սահմանափակում է Հայաստանի սուվերենությունը Սյունիքի տարածքում՝ ստեղծելով հատուկ ռեժիմով ճանապարհ Ադրբեջանի համար։

3. Ապագայում բացառում է տարածքային կամ քաղաքական պահանջների բարձրացումը, ինչը հակասում է ՀՀ ազգային շահերին և պատմական իրավունքներին։

4. Միջազգային պարտավորություններով կապում է Հայաստանի ձեռքերն, նույնիսկ եթե ապագայում փոխվի քաղաքական իշխանությունը։

P.S. Ստորագրվել է մի փաստաթուղթ, որը 30 տարի պարտված պաշտոնական Բաքուն ոչ մի գնով չէր ստորագրի, իսկ պարտված պաշտոնական Երևանը ստորագրեց»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>