Մենք վերջ դրեցինք Մինսկի գործընթացին. Ալիև
Այսօր մենք վերջ դրեցինք Մինսկի գործընթացին։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ԱՄՆ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը հայտարարեց Իլհամ Ալիևը։
«Այն սկիզբ էր առել 92թ., ԵԱՀԿ շրջանակում բանակցությունը շարունակվում էր երեք տասնամյակ առանց որևէ արդյունքի։ Ուրիշ էլ ո՞վ է արժանի խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե ոչ նախագահ Թրամփը։ Նա վեց ամսում հրաշք է գործել»,- ասաց Ալիեւը։

