Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Հայաստանը համաձայնվում է ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը և դա անընդունելի է

Այսօր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում կընդունի Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Հավանական է, որ հանդիպումն ավարտվի համաձայնագրով՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տարանցիկ ճանապարհի վերաբերյալ, որը կներկայացվի որպես ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված «առաջընթաց» և գուցե անգամ կնշանավորվի «Թրամփի ճանապարհ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) անվանմամբ։

Նախքան ծափահարելը, պետք է հստակ ասել․ նշանակություն չունի՝ միջանցքն տնորինվելու է Հայաստանի, ԱՄՆ-ի, թե ինչ-որ «միջազգային կառավարչի» կողմից, վարձակալվելու է հարյուր, տասը կամ մեկ տարով, ներկայացվելու է որպես «չեզոք Սյունիքի ճանապարհ» կամ փաթեթավորվելու է այլ դիվանագիտական զուսպ ձևակերպումներով։ Փաստը մնում է այն, որ Հայաստանին համաձայնվում է՝ ժամանակավորապես կամ մշտապես զիջելու իր ինքնիշխան տարածքի որևէ հատվածի վերահսկողությունը, և դա անընդունելի է։ Իրական վրդովեցնող հանգամանքը ոչ թե այն է, թե այս գործարքը «լավ» է, թե «վատ», այլ այն, որ այն ընդհանրապես գոյություն ունի։

Արդեն մի քանի տարիներ շարունակ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Բաքվի կողմից օգտագործվել է որպես քաղաքական զենք՝ հարցականի տակ դնելու Հայաստանի ինքնիշխանությունը և վերաձևելու հետպատերազմյան կարգավորումը։ Այժմ, այս պահանջը կտրուկ մերժելու փոխարեն, Վաշինգտոնի միջնորդությունը այն ավելի է լեգիտիմացրել՝ ադրբեջանական արհեստածին պահանջը վերածելով «ստեղծագործական լուծումների» քննարկման թեմայի։ Սա դիվանագիտական առումով նույնն է, ինչ բանակցել՝ այգուդ տարածքից որքան պատրաստ եք զիջել, փոխարենը պահանջելու, որ ցանկապատը մնա իր տեղում։

«Տեխնիկական» քննարկումների միջոցով՝ կառավարման մոդելների, վարձակալության ժամկետների և կառավարչի չեզոքության մասին, Հայաստանը ներքաշվում է մի թակարդ, որը միջանցքը ներկայացնում է որպես անխուսափելի։ Երբ քննարկումը տեղափոխվում է այն հարթություն, թե ինչպես պետք է գործի միջանցքը՝ այլ ոչ թե՝ պետք է արդյոք այն գոյություն ունենա, ինքնիշխանության հիմնական սկզբունքը արդեն խախտված է։

Պետք է հստակ ասել․ Հայաստանը երբեք չի համաձայնել որևէ երկրին տրամադրել արտատարածքային մուտք Սյունիքով։ Հայաստանի օրենքը բացահայտ արգելում է նման նպատակով հող վարձակալելը։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Հայաստանի իսկ առաջարկած մոդելը, նախատեսում է տարածաշրջանային հաղորդակցություն, որը հիմնված է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության վրա։ «TRIPP» գործարքը, որով ճանապարհի մի հատված երկարաժամկետ կտրվի ԱՄՆ վերահսկողությանը, խախտում է այս բոլոր չորս սկզբունքները։

Իրանն արդեն բաց տեքստով հայտարարել է, որ չի հանդուրժի Սյունիքում որևէ օտար ներկայություն։ Այս զգուշացումները պարզապես հռետորաբանություն չեն․ Սյունիքը և Հայաստանի ռազմավարական կենսական գոտին է, և հյուսիս–հարավ առանցքի կարևոր օղակ։ Այն վերածելը աշխարհաքաղաքական շոուի առևտրի առարկայի՝ վտանգում է թե՛ Հայաստանի անվտանգությունը, թե՛ տարածաշրջանային կայունությունը։

Գործարքի կողմնակիցները կհայտարարեն, թե սա «իրատեսական» փոխզիջում է խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար։ Բայց ի՞նչ տեսակ խաղաղություն է, որը սկսվում է կողմերից մեկի ինքնիշխանության խաթարմամբ։ Ոմանք կարող են պնդել, թե ԱՄՆ ներկայությունը «չեզոք երաշխիք» է։ Սակայն չեզոքությունը իմաստազրկվում է, երբ հենց միջնորդավորված միջանցքն է կատարում Ադրբեջանի պահանջը։

Եթե նպատակը իսկական խաղաղությունն է, այն պետք է վստահություն ներշնչի երկու կողմերին էլ։ Եթե Ադրբեջանը պնդում է, որ չի կարող վստահել սովորական հայկական ճանապարհներին՝ Նախիջևան հասնելու համար առանց «Թրամփի» միջանցքի, ապա փոխադարձության սկզբունքով անհրաժեշտ է «Թրամփի» միջանցք Ադրբեջանի տարածքում, որպեսզի հայերը նույնպես ապահով կերպով հասնեն Կասպյան ավազան՝ առևտրի կամ ճանապարհորդության նպատակով։

Փաշինյան–Ալիև–Թրամփ հանդիպումը որոշ շրջանակներում կարող է ներկայացվել որպես դիվանագիտական նվաճում։ Իրականում այն վտանգում է խաղաղության գործընթացում ամրապնդել մի անընդունելի զիջում։ Միջանցքի քննարկումը երբեք չպետք է օրակարգ մտներ։ Նրա պայմանների շուրջ «խելացի» փոխզիջումները ծափահարելու փոխարեն, միակ սկզբունքային դիրքորոշումը նրա ամբողջական մերժումն է։

Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>