Քաղբանտարկյալ Ռուբեն Հակոբյանի գործով նախաքննությունն ավարտվել է
Փաշինյանին սպասարկող քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քաղաքական բանտարկյալ Ռուբեն Հակոբյանի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Փաշինյանի կապրիզներն սպասարկող «կոմիտեի» հաղորդմամբ՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նիկոլական ինչ-որ հսկող դատախազի:

