Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը
26
ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, այն կապված է Քոչարյանի՝ որպես նախագահի, ունեցած լիազորությունների հետ Ռոբերտ Քոչարյանն ու որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են Վաղ առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տարել են Հակակոռուպցիոն կոմիտե Վաղ առավտյան փաշինյանական ռեժիմի կամակատար ուժայինները ներխուժել են հայ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն Պատերազմ Արցախում
Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվել է Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Ծառուկյանի հետ փոխկապակցված մի շարք անշարժ գույքերի գործարքները ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News Քաղաքական հաշվեհարդարի հետ գործ ունենք. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները դատարանի բակում են Դատարանը քննում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը «Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով» Բռնաճնշումների նոր ալիք Երկու շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է տարել. Աննա Գրիգորյան Գագիկ Ծառուկյանի անունից երկու գանգատներն էլ ՄԻԵԴ-ը ստացել է ArmLur.am՝ պայմանագրային զինծառայողի գտել են կախված վիճակում Պատրաստվեք նորանոր աղետների. բացառապես քպ-ականների ձայներով ընդունվեց փաշինյանի կառավարության 5-ամյա ծրագիրը, Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Քրեական հետապնդում է հարուցվել նաև Սերժ Սարգսյանի և նույնիսկ՝ 2007-ին մահացած Անդրանիկ Մարգարյանի դեմ Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև. «Հայաստան» դաշինք Եվրամիության իդեալը, բարեկրթության գուրուն ու քաղաքակրթության գագաթնակետը Թևանյանին փաստացի մեղադրում են ընդդիմադիր գործունեություն ծավալելու և ՔՊ-ական իշխանության համար անհարմար հարցեր բարձրաձայնելու համար Քաղաքական բռնաճնշումների ալիքը չի դադարելու, քանի դեռ դրա դեմ չկա միասնական քաղաքական հակազդեցություն և հստակ դիրքորոշում Մերժում ենք այն մտածելակերպը, որ Հայաստանի և Սփյուռքի շահերը պետք է հակադրել իրար. հայտարարություն Դուք ատում եք նախագահ Քոչարյանին, որվհետև ձեզ հետ չի պայմանավորվել և հաղթած է․ Աննա Գրիգորյան Ոչ մի անակնկալ չկա, պիղծ դավաճանի սովորական գործելաոճն է. Լևոն Քոչարյան «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Ներկա պահին բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել. նախագահ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել Փաշինյանը նմանվել է Գիժ Թաթուլին, բայց հետն էլ վարչապետ է Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում, «Բարս» անշարժ գույքի գործակալությունում Նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հիվանդանոց

ՇՄԱԳ լսում Նոր Նորքում. «Մայր Հայաստան» խմբակցությունը բարձրացնում է բնակիչներին հուզող հարցերը

Նոր Նորք վարչական շրջանում կայացավ Գայի պողոտա 45/6 հասցեում նախատեսվող բնակելի շենքի կառուցման առաջին ՇՄԱԳ հանրային լսումը։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Գրիգոր Իսկանդարյանը, Արմենակ Դանիելյանը և Արշակ Սարգսյանը ներկա են գտնվել լսմանը և բարձրացրել են մի շարք կարևոր հարցեր՝ իրավական, բնապահպանական և քաղաքացիներին հուզող այլ թեմաների շուրջ։

Մասնավորապես՝

1.Ինչպե՞ս է ստացվել, որ «60 հոդվածի» նշանակություն ունեցող հողամասն օտարվել է, որից հետո նշանակությունը փոխվել է, և այժմ ուզում են թույլատրել շինարարություն։

2.Ինչո՞ւ է երեխաների համար նախատեսված խաղահրապարակը զավթվել և վերածվել բազմաբնակարան շենքի կառուցման վայրի։

3.Ինչու՞ է կանաչապատ տարածքը, որը այս պահին կազմում է 2293 քմ, վերածվելու բետոնացված տարածքի, և ընդամենը 995 քմ կանաչապատ տարածք է ստեղծվում։

4.Ինչու՞ են ուզում ավելորդ բեռ ստեղծել առանց այն էլ բավականին լուրջ խնդիր դարձած ջրամատակարարման համար։

5.Ինչու՞ են որոշել առանց այդ էլ խաղահրապարակ չունեցող բակերում կրճատել երեխաների խաղահրապարակ ունենալու իրավունքը։

Այս հարցադրումների ցուցակը կարելի է անվերջ շարունակել, բայց մի բան պարզ է՝ Երևան քաղաքի իշխանությունները չեն մտածում հասարակ քաղաքացիների մասին։ Այդ բակի բնակիչները պայքարում են իրենց իրավունքների, իրենց բակի հարմարավետության և, իհարկե, իրենց երեխաների ապագայի համար։ Իսկ Երևանի ավագանու

«Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները մշտապես կանգնած են երևանցիների կողքին և պատրաստ են աջակցել ցանկացած հարցում։

Քաղաքապետարանը տարբեր վայրերում քանդում է ավտոտնակներ՝ իբր խաղահրապարակներ կառուցելու նպատակով, սակայն այս տարածքում նման կարիք անգամ չկա։ Այստեղ արդեն իսկ առկա է համապատասխան տարածք խաղահրապարակ կառուցելու համար։

Նախատեսվող շինարարության արդյունքում՝

-ավելանալու են Նոր Նորքի 3-րդ զանգվածի ջրանջատումները (առանց այն էլ ահավոր վիճակ է),

-ավելանալու է օդի աղտոտվածությունը,

-ավելանալու են անջրանցիկ մակերեսները, որոնց հետևանքով առաջանում են նաև «ջրհեղեղներ» և այլն։

Հ.Գ. Ողջունելի է Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների ակտիվությունը և իրենց իրավունքները պաշտպանելու համար իրականացվող ջանքերը։

«Մայր Հայաստան» խմբակցության ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>