ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքները. քվեարկվում են նախորդ օրը քննարկված նախագծերը (ուղիղ)
Հայաստանի Ազգային ժողովն, այսօր՝ փետրվարի 7-ին, շարունակում է իր աշխատանքը. Քվեարկվում են նախօրեին քննարկված օրենքների նախագծերը:
Դրանց շարքում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Միջհամայնքային միավորումների մասին օրենքների նախագծերը:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 6-ին մեկնարկած ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված է 19 հարց:

