Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու/փոխելու վերաբերյալ միջոնրդությունն ընդունվեց վարույթ. Վարազդատ Հարությունյան
«Սրբազան պայքարի» աջակից Աղվան Արշակյանի կալանքի փոփոխման պահանջով նոր միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին գրել է վերջինիս պաշտպան Վարազդատ Հարությունյանը։
Ավելի ուշ, մեկ այլ գրությամբ Հարությունյանը տեղեկացրել է, որ միջոնրդությունն ընդունվել է վարույթ և մակագրվել դատավոր Գնել Գասպարյանին:
«Նիստը տեղի կունենա վաղը` 08.08.2025թ. ժամը 17:30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում (ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1)»,- գրել է փաստաբանը:

