Իրանի նախագահն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան. ԱԳ նախարար
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պաշտոնական այց կատարել Հայաստան: Mehr գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
Նա նաև ասել է, որ նախագահ Փեզեշքիանը այցը Չինաստան կկայանա իրանական օրացույցով հաջորդ ամիս՝ Շահրիվարում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու համար։
Աղբյուրը` Panorama.am

