Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Պատերազմ Արցախում
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ

«Մանուկը քնած չի եղել». մարզպետի սպանված խորհրդականի եղբայրները նոր մանրամասներ են բացահայտում

«Փաստ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետի սպանված խորհրդական Մանուկ
Սիմոնյանի եղբայրը՝ Մարտին Սիմոնյանը, «Փաստի» թղթակցին ներկայացնելով
սպանության մասին իր ձեռքի տակ եղած նյութերն ու ցուցմունքները,
անդրադարձավ եղբոր սպանության դատաքննությանը, նշելով, որ ոչ ոք
ուշադրություն չի դարձնում այն հանգամանքի վրա, որ դեպքը ոչ թե սպանություն
է, այլ՝ խմբակային սպանություն:

«Ո՛չ խանդի և ո՛չ էլ այլ հարց գոյություն չունի: Իմ ու իմ եղբոր
կարծիքով իրականում խմբակային հանցագործություն է կատարվել: Հարցն այն է,
որ մենք արդեն ունենք քրեական գործին առնչվող բոլոր նյութերը՝ փաստերը,
ցուցմունքները: Այդ ցուցմունքների մեջ շատ հարցեր կան, որոնց ոչ մեկն էլ
ուշադրություն չի դարձնում, բայց ամենակարևորն այն է, որ Մանուկին վերացրել
են, որ իր որդու կյանքին չխանգարի:

Որևէ մեկը սակայն հարց չի տալիս, թե ինչպես եղավ, որ եղբայրս իր ողջ
ունեցվածքը գրեց կնոջ անունով, որդուն դարձրեց հիմնարկի տնօրեն, իսկ որդին
բանակից ազատվելուց 10 օր հետո իր հորը դաժանաբար սպանեց: Մենք սպասում
ենք, որ այս հարցերի պատասխանը ստանանք»,– ասաց Մարտին Սիմոնյանը:
Անդրադառնալով փորձաքննությունների արդյունքներին՝ նա նաև նշեց, որ ո՛չ
քննիչները, ո՛չ որևէ մեկը չի հարցնում նաև, թե ինչպես եղավ, որ երկու
հաշմանդամ՝ Ռուզանը և իր որդին՝ Նորիկը, կարողացան նման ձևով սպանություն
կատարել ու փորձել հետքերը կոծկել:

«Մետաղալարերով են փաթաթել եղբորս դին, բայց գործի մեջ «պրովուդը» պարան
է դարձել: Ոչ ոք հարց չի տալիս նաև, թե ինչպես են այդ հաշմանդամ մարդիկ
այդքան մեծ քարը դրել եղբորս գլխի վրա: Մենք, ճանաչելով Ռուզաննային, չենք
հավատում, որ Մանուկի սպանությունը Ռուզաննան է արել: Ռուզաննան իմ եղբոր
պաշտպանն էր և կյանքում իրեն թույլ չէր տա նման բան անել: Դրա համար էր իմ
եղբայրն այդքան հանգիստ ապրում իր տանը, որովհետև գիտեր, որ իր թիկունքին
մեծ պաշտպան ունի»,– ասաց Մ. Սիմոնյանը:

Նա նաև նշեց, որ ցուցմունքներում կա նաև Մանուկ Սիմոնյանի որդու
հարսնացուի պատմածը, թե ինքը տեղյակ է եղել, որ սպանվածն ուրիշ կնոջ հետ
սրճարանում է եղել: Հենց դա է Ռուզաննայի մոտ խանդի զգացում առաջացրել և
դրա պատճառով է նա կացնահարել ամուսնուն: «Էս ո՞ր դարն է, դրա համար մարդ
են կացնահարո՞ւմ: Ոչ մի ուրիշ փաստ չկա: Բացի այդ, եղբորս մարմնի վրա
կապտուկներ կան: Ինքը ծեծի է ենթարկվել»,- ասաց Մանուկի եղբայրը: Սպանվածի
եղբայրները փորձել են իրենց եղբոր ֆեյսբուքյան էջը վերականգնել, բայց օրեր
անց պարզել են, որ այն ջնջված է:

«Եղբորս որդին ջնջեց այն: Եթե ինքը նման բան չի  արել, ինչու է իր հոր նկարները համացանցից ջնջում: Եղբորս հետ նույնիսկ  Մանուկի հիշատակի համար սայթ բացեցինք, բայց դա էլ նրա որդին գտավ ու  ջնջեց: Եվ այս ամեն ինչը ոչ ոք չի ուզում տեսնել, քանի որ հավանաբար այդպես է հարմար: Մենք մեր կողմից ներկայացնելիք փաստեր ունենք: Այսքան ժամանակ  սպասել ենք, մի քիչ էլ կսպասենք:

Ամեն ինչ օրենքի սահմաններում ենք պահանջելու: Քննչական կոմիտեն այնպես է ներկայացնում, իբր թե իրենք տեղյակ են եղել, թե ինչպես է Մանուկը տուն  եկել, ինչպես է խփել, ատամները կոտրել, դրանից հետո ոնց է պառկել-քնել,  բայց ոչ մեկը չի ասում, թե ինչ դաժանաբար են եղբորս սպանել ու գլխին կացնի  15 հարված հասցրել:

Մենք այդ ֆոտոներն ու վիդեոներն ունենք: Կացինով այնքան են գլխին խփել,  որ դեմքը չի երևում: Դա էլ ասեմ, որ մեր կարծիքով, Մանուկը ոչ թե քնած է  եղել, այլ պայքարել է, որովհետև ձեռքերի մեջ դանակի կտրածի հետքեր կան:  Այսինքն, դա պայքար է եղել: Ռուզաննան ծնող է և ամեն ինչ կանի, որ իր  որդուն փրկի, բայց չեն մտածում, որ գազանին բաց են թողել, փոխարենը անմեղ  կնոջն են տանելու 8–12 տարի դատեն»,– ասաց Մարտին Սիմոնյանը:

Նա ասաց նաև, որ հիմա չի կարող մանրամասնել, թե ինչու են կարծում, որ  իրենց եղբոր սպանությունը խմբակային է եղել: Այդ մասին մանրամասն կխոսեն  փետրվարի 16–ին կայանալիք դատական նիստի ժամանակ: «Եթե արդարադատություն կա, ապա իմ հնչեցրած հարցերի գոնե մի մասին պետք է կարողանան պատասխան տալ: Հարցն այն է, թե երկու հաշմանդամով 100 կիլո  կշռող մարդուն ինչպե՞ս են կարողացել դնել մեքենայի մեջ ու տանել այն  դեպքում, երբ փրկարարները 4 հոգով հազիվ կարողացան Մանուկի մարմինը հանել  այդ փոսից: Ես չեմ ուզում, որ անմեղ մարդիկ մեղադրվեն: Իրավապահները պետք է մի քիչ խորքային գործեն, որ պարզեն, թե ովքեր կարող էին հանցագործությանը  մասնակից եղած լինել:

Բացառվում է, որ Ռուզաննան և իր որդին կարողանային եղբորս դիակը տեղափոխել ու դնել մեքենայի մեջ»,– ասաց Մարտին Սիմոնյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»  թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>